Рубрика: Բրուտագործություն

ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Երևանի <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր պետական քոլեջ

Թեմա ՝ Կավե քանդակներ

Ուսանող՝   Անի Հակոբյան

Ղեկավար՝   Թերեզա Թումանյան

նախագծի նպատակը և խնդիրները՝

  • տեխնոլոգիական կարողություններ
  • ստեղծագործական մտքի զարգացում
  • հաղորդակցվելու հմտություն, ինքնուրույն աշխատանք
  • տեղեկատվություն

      նախագծի ընթացքը՝

  • կավի հետ աշխատանք,
  • աշխատանքի փուլերը
  • ստեղծագործական ընթացքը

Բովանդակություն

  • Ներածություն
  • Աշխատանքային ընթացք
  • Եզրակացություն

Ներածություն

Խեցեգործությունը, ( բրուտագործություն, կավագործություն), կավի ու նրա հանքային հավելանյութերի խառնուրդների, թրծումից ստացվող իրերի և նյութերի պատրաստման գործընթացն է։ Խեցեգործության նախնական արտադրությունը մարդկային հասարակությունը յուրացրել է իր զարգացման որոշակի փուլում։ Սկզբնական շրջանում առավելապես արտադրվել է ամանեղեն։ Այնուհետև խեցեգործությունը ծառայել է նաև որպես նշանների,  գեղագրերի և սեպագրերի սևեռման միջոց։ Այն բարձրացնում է ստեղծագործական ակտիվությունը, մարզում երևակայությունը։ Չմոռանանք նաև կավի հանգստացնող հատկության մասին։

Գոյություն ունեն կավերի մի քանի տեսակներ՝սպիտակ,կանաչ,կարմիր,կապույտ։Հայաստանում ամենատարածվածը կարմիր կավն է։Կարմիր կավի կարմիր գույնը պայմանավորված է բաղադրության մեջ երկաթի օքսիդի քանակով։

Ինձ համար կավագործությունը ի սկզբանե աստվածային մասնագիտություն է համարվել․ Աստված էլ մարդուն ստեղծեց կավից և իր հոգով կենդանության շունչ տվեց նրան։

Ես գնահատում եմ գեղեցկությունը։ Ես սիրում եմ գեղեգիտական հաճույք ստանալ իմ ամեն տեսածից, ուստի դրա աղբյուր կարող էր հանդիսանալ առաջին հերթին հենց խեցեգործությունը։

Աշխատանքային ընթացք

Կավագործության դասերը զարգացնում են տարածական և տրամաբանական հմտությունները։ Զարգացնում են երևակայությունը և ստեղծագործական մտածողությունը։

Աշխատանքների սկզբում պատրաստեցի տարբեր կավե ափսեներ, կուժ։

Որից հետո կատարեցի ինձ համար էլ ավելի հետաքրքիր ու սիրելի աշախտանքներ` քանդակներ։

Եզրակացություն

Այս ընթացքում սովորել եմ կավի հետ խոսել, միտքս կավին փոխանցել։ Ամեն օրս փորձառության դաշտ էր. փորձում էի ամեն բան ընկալել ու հասկանալ։ Կարծում եմ՝աշխատանքս զուր չէր:Կավագործության դասերը զարգացնում են հմտությունները։
Զարգացնում են երևակայությունը և ստեղծագործական մտածողությունը, տարածական և տրամաբանական հմտությունները։

Կավագործությունը հմտություն է պահանջում ,անհրաժեշտ փորձ ձեռք բերելու և տեխնիկական դժվարությունները հաղթահարելու համար։ Եվ որ հետևողականորեն տիրապետես խեցեգործության բոլոր առեղծվածներին: Այն շատ գաղտնիքներ ունի՝ սկսած կավե զանգվածի պատրաստումից մինչև ստեղծագործական ծնունդ։ Եվ ինչպես ցանկացած գործ, սեր է պահանջում։

Рубрика: Բրուտագործություն

Կուժ

Ու ինչպես ամեն բնագավառում, բրուտագործության մեջ ևս, պատահում են 《անհաջող 》դեպքեր։ Ինչը մեր նախորդ անգամ սկսած աշխատանքին է վերաբերում.կուժը ճաքել էր՝ մեզանից կախված թե անկախ։ Բայց դա մեզ տվեց հնարավորություն ստեղծել կուժի էլի ավելի 《ստացված》 տարբերակը, ինչպես ասում են. ոչինչ պատահական չի լինում։ Մնում է հուսալ, որ սա էլ չի ճաքի))

Рубрика: Բրուտագործություն

Բրուտագործություն

Այսօր, այս ուս. շրջանի բրուտագործության առաջին հավես դասն ունեցանք ընկեր Թերեզայի հետ։ Տեսա նախորդ սիրելի աշխատանքներիցս մեկի վերջնական տեսքը թրծելուց հետո՝

Հետո սկսեցինք մի նոր գեղեցիկ աշխատանք՝

Рубрика: Բրուտագործություն

Թմբլիկը մոտենում է իր ավարտուն տեսքին

Դե ինչ, Թմբլիկի հիմնական տեսքը արդեն երևում է, այս ուսումնական շրջանում վերջին անգամ հանդիպեցինք, կերտեցինք նրա մազերը և ուղարկեցինք թրծման, կհանդիպենք արդեն երկրորդ ուսումնական շրջանում։

Рубрика: Բրուտագործություն

Թմբլիկի կերտումը

Դե ինչ, այսօր շարունակեցինք սկսած աշխատանքը, այն իրենից ավելի շատ քանդակագործություն է ենթադրում, որի տեսքը արդեն ընգծվել է։ Ու աշխատանքից ակամայից հասկացանք, որ հենց սա էլ կընտրենք դիմլոմային աշխատանքւ թեմա։

Рубрика: Բրուտագործություն

Բրուտագործություն+ քանդակագործություն

Այսօրվա բրուտագործության դասին, մի շատ լավ գաղափար մեզ մոտ առաջացավ, այն ինձ շատ դուր եկավ։ Աշխատանքը ծավալուն է, բայց արդեն սկսված, այն իրենից ենթադրում է նաև քանդակագործություն։
Ամեն անգամ ոգևորությունս ավելի է մեծանում։
Դե ինչ սպասենք առաջիկա փուլերին։