Рубрика: Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Կասկադ.քայլք, Թումանյանական ընթերցումներ,բացօթյա պլեներ

Օրըմարտի 14

Ժամը` 10:30-13:30

Մասնակիցներ` Հարավի 5 տարեկաններ

Պատասխանատուներ` Լուսինե Հակոբյան,Անի Հակոբյան

Նպատակներ և խնդիրներ

  • Զարգացնել ճամփորդել կարողանալու հմտությունները
  • Իրականացնել Թումանյանական ընթերցումներ
  • Բարձունքի հաղթահարում
  • Ազգային երաժշտության տարածում

Անհրաժեշտ պարագաներ` Գուաշներ,թղթեր

Բանաստեղծությունների և երգերի ցանկ

Հ Թումանյան

  • Ծաղիկները
  • Մարտը
  • Փիսիկի գանգատը
  • «Կաքավիկ»,«Արևների շարք»

Մասնակիցներ

  • Ավագյան Փայլակ
  • Գաբրիելյան Անի
  • Օհանյան Նատալի
  • Բաբայան Մարիա
  • Խաչատրյան Գրիգոր
  • Թորոսյան Լեո
  • Հակոբյան Կառոլինա
  • Սարդարյան Լևոն
  • ՄանվելյանԱննա
  • Սաֆարյան Լիա

Վարորդ`

Յուրաքանչյուր սովորող վճարում է 1000 դրամ երթուղայինի և յուրաքանչյուրին մեկ փքաբլիթի համար

Рубрика: Մարտիկ, Ստուգատեսեր

Մարտիկ 2023

«Իմացումի հրճվանք» ծրագրի՝ 5 տարեկանների «Մարտիկ» ստուգատես
Պատասխանատուներ՝ ԼՈՒՍԻՆԵ Հակոբյան,Անի Հակոբյան

Рубрика: Մարտիկ, Ստուգատեսեր

«Հեքիաթախաղեր՝ ռոդարիական հնարքներով». մայրենի խոսքի, ստեղծականության ստուգատես

Օրը՝ 30.03.2023
Ժամը՝ 11:00
Վայրը՝ Հարավային դպրոց, 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա կամ բակ
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Սեդա Խաչատրյան, Սուսաննա Ալոյան
Նպատակը՝ Մայրենի խոսքի, ստեղծականության ստուգատեսի անցկացում, դիտարկման արդյունքների գրանցում:

Խնդիրները՝

  • Զարգացնել ստեղծագործական երևակայությունը
  • Կենդանի խաղի միջոցով զարգացնել բանավոր խոսքը
  • Զարգացնել խմբով աշխատելու կարողությունները
  • Իրար լսելու, լրացնելու, շարունակելու մշակույթի ձևավորում

Նկարագրություն՝ Դասվարը ընթերցում է սովորողների կողմից նախընտրելի հեքիաթը: Սովորողների հետ միասին զրուցում են, քննարկում: Այնուհետև դասարան-լաբորատորիան կամ բակը վերածում են հեքիաթաբեմի, որտեղ յուրաքանչյոր սովորող պատմում- նկարագրում է իրեն դուր եկած հատվածը՝ տալով երևակայություն և ստեղծականություն:

Սովորողը կարող է որոշել.

  • հեքիաթին նոր ավարտ
  • նոր վերնագիր
  • նոր հերոսներ
  • այլ զարգացումներ

Գրական ստեղծագործությունների ցանկը.

Պատրաստի ռոդարիական ֆիլմերը դասվարը կտեղադրի դասարանական բլոգում:

Рубрика: Մարտիկ, Ստուգատեսեր

«Ինքնաշեն ուսուցողական խաղեր». խաղային-տեխնոլոգիական ստուգատես

Օրը՝ 23․03․2023
Վայրը՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 5֊6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Լուսինե Հակոբյան, Անի Հակոբյան
Խորհրդատու տեխնոլոգ՝ 
 Մարիամ Մարտիրոսյան
Նպատակը՝ Ստուգատեսի շրջանակում դիտարկել ու գրանցել սաների խաղային, տեխնոլոգիական կարողությունները

Խնդիրները՝

  • նպաստել սաների ինքնուրույնության դրսևորմանը, դիտարկել ու գրանցել.
  • նպաստել թիմային /խմբային/ գործունեության ընթացքում փոխօգնության, հանդուրժողականության որակների ձևավորմանն ու զարգացմանը.
  • նպաստել երևակայության, ուշադրության զարգացմանը.
  • նպաստել տեխնոլոգիական /աշխատել մկրատով, սոսնձով, այլ նյութերով/ հմտությունների զարգացմանը.

Ընթացքը.
Խմբային աշխատանքի արդյունքում ստեղծել հետաքրքիր և տարբերվող ուսուցողական խաղեր, որոնք կարող են լինել և՛ մաթեմատիկական, և՛ բնագիտական-տեխնոլոգիական,  և՛ լեզվական-ստեղծագործական: Խաղերի ստեղծման համար կարող է օգտագործվել տարբեր պարագաներ` խցան, ամրակ, ստվարաթուղթ, գլան, լեգո և այլն։ 

Ստեղծված ուսուցողական խաղերը, դրանց գործածում-կիրառումը  կհրապարակվեն դասարանական բլոգում:

Рубрика: Մարտիկ, Ստուգատեսեր

«Հեծանիվներով ու ինքնագլորներով» բացօթյա մարզական ստուգատես

Օրը՝ 16.03.2023
Սկիզբը՝ 11:00
Մասնակիցները՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ
Վայրը՝ Հարավային դպրոցի հարակից մարզադաշտ

ՊատասխանատուներԼուսինե Հակոբյան,Անի Հակոբյան
Նպատակը՝ հեծանվով, ինքնագլորով մարզական ստուգատեսի անցկացում, սաների մարզական կարողությունների դիտարկում:

Խնդիրները՝

  • Հեծանիվ, ինքնագլոր վարելու կարողության դիտարկում, գրանցում.
  • Մարզական գործունեությանը նախապատրաստվելու կարողության զարգացում /համապատասխան մարզահագուստ, մարզակոշիկներ, պաշտպանիչ գլխարկ/
  • Անվտանգության, հիգիենայի կանոնների պահպանում.

Ընթացքը.
Ստուգատեսը կիրականացնենք Հարավային դպրոցի հարակից մարզադաշտում։ 5-6 տարեկանները կհագնեն իրենց գունավոր շապիկները, մարզակոշիկները, կվերցնեն ինքնագլորները, հեծանիվները և վարելով կգնան դեպի մարզադաշտ։ Ստուգատեսը կսկսենք նախավարժանքով, այնուհետև սովորողները կցուցադրեն հեծանիվ և ինքնագլոր վարելու իրենց հմտությունները՝ կանգնակների շրջանցումով։ Խաղերը կիրականացնենք փոխանցումներով։ Կբաժանվենք 2 խմբի։ Յուրաքանչյուր խմբի դիմաց դրված կլինեն կանգնակներ, խմբերի առաջին մասնակիցները հեծանիվներով կշրջանցեն կանգնակները, կվերադառնան` մեկնարկը տալով հաջորդ մասնակիցներին։ Խաղ֊մրցույթը կշարունակվի մինչև վերջին մասնակիցը։
Արդյունքները կամփոփվեն դասարանական բլոգում:

Рубрика: Շաբաթվա աշխատակարգ

Երկարացված օրվա ծրագրի շաբաթական աշխատակարգ՝ 13․03-17․03

5 տարեկանների խումբ․սովորողների ցանկը

Դասվարի աշխատանքային նախագիծ

Շաբաթվա նախագծեր՝

Մարտի 13՝ երկուշաբթի

11:00-13:30  Աշխատանք դասվարի հետ

13:30-14:00  Սեղանի խաղեր

14:00-15:00 Հեծանվավարում ենք

15:00-15:30 Ճաշ

15։30 -16:15 Հեքիաթի ժամ

16:15-17։00  Դասարանի կարգի բերում և սովորողների ճանապարհում երթուղայիններով

Մարտի 14՝ երեքշաբթի

13:30-14:00 Նկարչություն

14:00-15:00 տեխնոլոգիական աշխատանք

15:00-15:30 Ճաշ

15։30 -16:15 Սովորում ենք ազգահին պար՝ Թամզարա

16:15-17։00  Դասարանի կարգի բերում և սովորողների ճանապարհում երթուղայիններով

Մարտի 15՝ չորեքշաբթի

11:00-13:30  Աշխատանք դասվարի հետ

13։30-14։00 Կառուցողական խաղեր

14։00-14։30 Աշխատանք ծեփամածիկներով

14։30-15։00 Սեղանի խաղեր

15։00-15։30 Ճաշ

15։30-16։15 Ազատ գործունեություն

16:15-17։00  Դասարանի կարգի բերում և սովորողների ճանապարհում երթուղայիններով

Մարտի 16՝ հինգշաբթի

11:00-13:30  Աշխատանք դասվարի հետ

13:30-14:00 Զարգացնող խաղեր

14:00-15:00 Նկարչություն

15:00-15:30 Ճաշ

15։30 -16:15 Զբոսանք բակում

16:15-17։00  Դասարանի կարգի բերում և սովորողների ճանապարհում երթուղայիններով

Մարտի 17՝ ուրբաթ

11:00-13:30  Աշխատանք դասվարի հետ

13:30-14:00  Մարզական խաղեր

14:00-15:00 Մուլտֆիլմի դիտում ՝ Բարեկենդանը

15:00-15:30 Ճաշ

15։30 -16:15 Բակային խաղեր

16:15-17։00  Դասարանի կարգի բերում և սովորողների ճանապարհում երթուղայիններով

Рубрика: Մարտիկ, Ստուգատեսեր

«Իմ մայրիկը». դիմանկարներ ջրաներկով. տեխնոլոգիական ստուգատես

Օրը՝ 09․03.2023
Վայր՝ Հարավային դպրոց, 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցներ՝ 5֊6 տարեկաններ
Պատասխանատու՝ 
Լուսինե Հակոբյան,Անի Հակոբյան
Ունկնդրման երաժշտություն՝ Շոպեն
Նպատակը՝  «Ձոն » նախագծի շրջանակներում ստեղծագործել ջրաներկով և ստեղծել մայրիկների դիմանկարների ցուցահանդես

Խնդիրները՝

  • Երևակայության զարգացում
  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ջրաներկով ու վրձինով ճիշտ աշխատելու տեխնիկական կարողությունների կիրառում

Նկարագրությունը՝

Նախապատրաստական փուլ. Սովորողների հետ նախապես զրուցել մայրիկների մասին․ Ի՞նչ տեսք ունի մայրիկը, պատմել նրա մասին, փորձել նկարագրել։ Խոսել դիմանկարների մասին։ Ի՞նչ է դիմանկարը, ինչպե՞ս են նկարում, ի՞նչ նյութերով կարելի է դիմանկար ստանալ։

Ընթացքը. Յուրաքանչյուր սովորող հագնում է իր աշխատանքային գոգնոցը։ Հետո միասին  նախապատրաստում են սեղանները բոլոր անհրաժեշտ պարագաներով՝ ջրաներկ, վրձին, ջրով բաժակ, թուղթ, անձեռոցիկ։ Ունկնդրելով նախապես ընտրված երաժշտությունը՝ սովորողները սկսում են նկարել իրենց մայրիկների դիմանկարները՝ ընթացքում պատմելով նրանց մասին (ընթացքը կձայնագրվի այնպես, որ սովորողների համար անակնկալ լինի)։ Բոլոր աշխատանքները հավաքվում են ցուցադրման համար նախատեսված վայրում։ Սովորողները դիտում են միմյանց նկարները։ Աշխատանքն ավարտելուց հետո կարգի են բերում աշխատանքային սեղանները։ Դասվարը կամ դասվարի օգնականը լուսանկարում է պատրաստի աշխատանքները, ֆիլմ պատրաստում և կցում սովորողների ձայնագրությունները։

Արդյունքը կհրապարակվի դասարանական բլոգում, ենթակայքում։

Рубрика: Շաբաթվա աշխատակարգ

Երկարացված օրվա ծրագրի շաբաթական աշխատակարգ՝ 09․03-10․03

5 տարեկանների խումբ․սովորողների ցանկը

Դասվարի աշխատանքային նախագիծ

Մարտի 9՝ հինգշաբթի

11:00-13:30  Աշխատանք դասվարի հետ

13:30-14:00 Զարգացնող խաղեր

14:00-15:00 Նկարչություն

15:00-15:30 Ճաշ

15։30 -16:15 Զբոսանք բակում

16:15-17։00  Դասարանի կարգի բերում և սովորողների ճանապարհում երթուղայիններով

Մարտի 10՝ ուրբաթ

11:00-13:30  Աշխատանք դասվարի հետ

13:30-14:00  Մարզական խաղեր

14:00-15:00 Մուլտֆիլմի դիտում ՝ Բարեկենդանը

15:00-15:30 Ճաշ

15։30 -16:15 Բակային խաղեր

16:15-17։00  Դասարանի կարգի բերում և սովորողների ճանապարհում երթուղայիններով