Рубрика: 2022-2023 ուս․ տարի

«Ես» ուսումնական նախագիծ


Մասնակիցները` 5 տարեկաններ
Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա
Իրականացման վայրը՝ ընտանիքում, դպրոցում

Նպատակներ և խնդիրներ
Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

Читать далее ««Ես» ուսումնական նախագիծ»
Рубрика: Ճամփորդություններ

Ճամփորդություն․ Մաշտոցներ

Վայրը՝ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան

Ցամաքաբերդ թաղամասից 3կմ դեպի արևելք
Օր՝ սեպտեմբերի
Մեկնում՝ ժամը 9:30
Վերադրաձ՝ ժամը 17:00
Ճամփորդության մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 5 տարեկաններ
Սովորղների թիվ՝
Երևան- Սևան հեռավորությունը՝ 66,2 կմ, 1ժամ 8ր
Ճամփորդության պատասխանատուներ` Լուսինե Հակոբյան ,Անի Հակոբյան

Читать далее «Ճամփորդություն․ Մաշտոցներ»
Рубрика: Շաբաթվա աշխատակարգ

Աշխատանքային նախագիծ՝ 01․09-09․09

Դասվարի աշխատանքային նախագիծ

Սեպտեմբերի 1՝ հինգշաբթի

11:00-13:30  Աշխատանք դասվարի հետ

13:30-14:00 Զարգացնող խաղեր

14:00-15:00 Հանգստի ժամ

15:00-15:30 Ճաշ

Читать далее «Աշխատանքային նախագիծ՝ 01․09-09․09»
Рубрика: 2022-2023 ուս․ տարի

Սեպտեմբերի ընթերցարան

Աքաղաղն ու կտուրը

Աթաբեկ Խնկոյան

Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտքերը
Երկար ու ձիգ,
Կտրին տալով`
Վեր–վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ չի գալիս:

Читать далее «Սեպտեմբերի ընթերցարան»
Рубрика: 2022-2023 ուս․ տարի, Ճամբար

Երկարօրյա կազմակերպիչների ճամբարի ամփոփում

Եթե անկեղծ լինեմ ճամբարի սկզբում ես մտածում էի, որ այդ մի քանի օրվա ընթացքում հնարավոր չի լինի սովորել, յուրացնել լողը, հեծանվավարությունը և այլն։ Բայց այսօր, երբ արդեն ավարտեցինք ճամբարը , ես կարող եմ փաստել իմ և մի քանի ուրիշ մասնակիցների օրինակով, որ այո՛, լավ էլ հնարավոր է։ Ինքս շատ ավելի ամրապնդեցի իմ լողի գիտելիքները և, որ ինձ թվում էր արդեն անհնարին՝ հեծանվավարել սովորեցի։
Ընդհանրապես այս ճամբարը շատ տարաբնույթ ուսուցողական էր, միաժամանակ հետաքրքիր ու հավես, ինչի համար և շնորհակալ եմ Անահիտ Կիրակոսյանին։
Իմ ամենօրյա ճամբարային առօրյան կներկայացնեմ ստորև՝

Երկարացված օրվա կազմակերպիչների ճամբար. Օր 1֊ին

Երկարացված օրվա կազմապերպիչների ճամբար. Օր 2֊րդ

Երկարացված օրվա կազմակերպիչների ճամբար. Օր 3֊րդ

Երկարացված օրվա կազմակերպիչների ճամբար. Օր 4֊րդ

Երկարօրյա կազմակերպիչների ճամբար. Օր 5֊րդ

Рубрика: 2022-2023 ուս․ տարի, Ճամբար

Երկարօրյա կազմակերպիչների ճամբար. Օր 5֊րդ

Ճամբարային վերջին  օրը սկսվեց ուսումնական ժամերգությամբ. Սուրբ Երրորդություն եկեղեցում։ Որից հետո շտապեցինք ուսումնական արագ իրականացնելու  խաղողաքաղի ծես. ուսումնական ագարակում ։ Նախ  գովեցինք մեր խաղողը, հետո երկրի չորս կողմերի համար պտղաբերության մաղթանքներ արեցինք  և որոշեցինք,որ մեր այս տարվա խաղողի առաջին բերքից բաժին ենք հանում բոլորին՝ աղքատին, անցորդին, թռչունին….։Խաղողհավաքի ծեսը ուղեկցվեց տիար Բլեյանի հետ զրույց֊ քննարկումով։
Այնուհետև հերթը հեծանվավարությանն էր։ Ես ու մի քանի աղջիկներ շտապում էինք Մայր դպրոց րոպե առաջ, րոպե ավել հեծանվավարելու։ Դե իսկ ընդմիջումից հետո էլ ավանդական դարձած ընդհանուր պարապմունքին մասնակցեցինք՝ հյուրասիրելով մեր քաղած խաղողը։

Խաղողաքաղի ծեսից ֆեյսբուքյան ուղիղ եթեր

Рубрика: 2022-2023 ուս․ տարի, Ճամբար

Երկարացված օրվա կազմակերպիչների ճամբար. Օր 4֊րդ

Ճամբարային 4֊րդ օրվա սկզբում խումբը բաժանվեց երկու մասի, մի մասը Արևելյան դպրոցում այգեգործական աշխատանքներ արեցին, մյուսներս լվացրերցինք Արևմտյան դպրոցի հեծանվագույքը։

Հետո հերթը ձիավարությանն էր։ Սկզբում խնամեցի՝ մաքրեցի, սանրեցի ձիուկին, թամբելուց հետո սանձեցի ու ձիավարեցի։ Ձիավարելուց հետո շտապեցինք լողավազան, մի լավ լողալ ու թարմանալուց հետո էլ գնացինք հեծանվավարության։ Դե իսկ վերջում էլ օրն ավարտեցինք ընդհանուր պարապմունքով, Մարմարյա սրահում։

Рубрика: 2022-2023 ուս․ տարի, Ճամբար

Երկարացված օրվա կազմակերպիչների ճամբար. Օր 3֊րդ

Այսօր օրը սկսեցինք սարալանջում։ Կատարեցինք մաքրման, խնամաքի աշխատանքներ։ Հավաքեցինք տարածքի աղբը, արմատահան արեցինք մոլախոտերը,հավաքեցինք փոցխով։ Հետո շտապեցինք լողալու ու զովանալու։ Որից հետո գնացինք հեծանվավարության և ի շնորհիվ մարզիչի ճիշտ ցուցումների և իմ մեծ ցանկության ես կարողացա հեծանիվ վարել։ Ու այդ ոգևորությամբ ու տրամադրությամբ էլ ամփոփեցինք օրը ընդհանուր պարապմունոքով։

Рубрика: 2022-2023 ուս․ տարի, Ճամբար

Երկարացված օրվա կազմապերպիչների ճամբար. Օր 2֊րդ

Երկարացված օրվա կազմակերպիչների համար կրթահամալիրը ևս մեկ հետաքրքիր ու ինֆորմատիվ վերապատրաստման ճամբար է պատրաստել։
Այսօր ճամբարի երկրորդ օրն էր, այն սկսեցինք ուսումնական ագարակում, նախ խնամեցինք ձիուկին, հետո սովորեցինք ու կատարեցինք ձի թամբել ու սանձել։ Պարզվում է դա էլ հավես պրոցես է։
Որից հետո գնացինք լողի, ու ես ավելի ամրապնդեցի այս տարվա իմ ձեռքբերման՝ լողալու, գիտելիքները։
Ջրից չէինք ուզում դուրս գալ, բայց պետք է շտապեինք մարզական մյուս հետաքրությանը՝ հեծանվավարությանը։
Մի քանի օր ունենք հմտություններ սովորելու, իմացածն էլ ավելի հաստատուն դարձնելու համար։
Օրը ամփոփեցինք Մանկավարժական աշխատողների ընդհանուր պարապմունքով. Մարմարյա սրահում ։