Рубрика: Մուտք կրթահամալիր

Մուտքի ճամբար.օր հինգերորդ։

Առավտոյան հանդիպում եղավ Հյուսիսային դպրոցում, երգ,պար։
Հետո գնացինք քոլեջի  Վերնատուն և ունեցանք հանդիպում Մարիետ Սիմոնյանի հետ, կատարեցինք առակների վերլուծություններ։
Քննարկեցինք բլոգավարության հետ կապված խնդիրները։

Հաջորդիվ գնացինք խաղողի և գինու դպրոց։ Ու այսօր ի լրումն  քառօրյա վերապատրաստման կատարեցինք գինու համտես։ Անմահական գինի են պատրաստում Սեբաստացի ուսուցիչ և սովորող։ Պարոն Ռշտունին մեզ հնարավորություն ընձեռեց, մակագրել մեր անունները գինու տակառի վրա։
Ընդմիջեցինք։

Հետո մեզ մոտ հեծանվավարության դաս էր։

Ավարտվեցին ճամաբարային օրերը, մեր ուրախ խմբի համար։ Ես լիահույս եմ, որ էլի կհանդիպենք Սեբաստացու տանիքի ներքո։

Рубрика: Մուտք կրթահամալիր

Մուտքի ճամբար.օր չորրորդ։

Մանկավարժների մուտքի ճամբարը՝ ընկեր Լիլիթի ղեկավարությամբ, շարունակում է իր  ուրախ ու հետաքրքիր գործունեությունը։
Այսօրվա ուղղությունը Մայր դպրոցից ,դեպի Արևմտյան դպրոց էր ՝ագարակ։Բնությանն ու կենդանիներին մոտ գտնվելու,շփվելու հնարավորություն։Անկեղծ լինեմ ,առաջին անգամ էի ձի թամբում, բայց կարողացա և ինքնուրույն ձիավարեցի, դա ինձ համար անասելի հաճույք էր։ Կերակրեցինք,խնամեցինք, սիրեցինք Գեներալ անունով ձիուկին ,ապա շարունակեցինք մեր հագեցած առօրյան։

Գնացինք պարասրահ, այսօր էլ ընկեր Լաերտի հետ սովորեցինք 《Մածուն եմ մերել》պարը։Ընդմիջեցինք։

Հետո գնացինք բակ և այս անգամ էլ ընկեր Հասմիկի հետ սովորեցինք 《Առնեմ էրթամ》,《Ադեն մածուն մերել է》,《Հոպա, զարկե ու քելե》երգերը։

Рубрика: Մուտք կրթահամալիր

Մուտքի ճամբար.օր երրորդ։

Ճամբարի  երրորդ օրը սկսվեց Կենտրոնական ընթերցասրահում, որտեղ Շամիրամ Պողոսյանը և Լուսինե Բուշը մեզ ներկայացրեցին մանկավարժներին վերաբերվող կարգերը, պատասխանեցին հուզուղ հարցերին, ունեցանք շատ բովանդակալից ու ինֆորմատիվ հանդիպում։

Հետո օրը շարունակվեց 《Վիգեն Ավետիս》-ի քանդակի դպրոցում։Շարունակեցինք մեր սկսած աշխատանքները ,ներկեցինք և ուղարկեցինք թրծման փուլ։

Այնուհետև ունեցանք մանկավարժական զրույց տիկին Մարիետ Սիմոնյանի հետ ,որին ներկա էին նաև ծրագրի ղեկավարները և տիար Բլեյանը։Այսօր հասցրեցինք միայն ներկայանալ, տիկին Մարիետը մեզ վերլուծական հանձնարարություններ տվեց։

Որին հաջորդեց Հյուսիսային դպրոցի համեղ ընդմիջումը ։

Հետո գնացինք մեդիակենտրոն շախմատային հանդիպման ընկեր Առնոլդի հետ, և ես ինձ վրա զգացի թե մեկ հանդիպումից հետո որքան են աճել իմ շախմատի հմտությունները։

Рубрика: Մուտք կրթահամալիր

Մուտքի ճամբար.օր երկրորդ։

Ճամբարի հավես օրերը շարունակվում են։ Սիրելի միջավայր,նոր ընկերներ,փորձի փոխանակում…էլ ի՞նչ է պետք հաճելի օրվա համար։
Օրերն անցնում են շատ հետաքրքիր, աշխույժ ու բովանդակալից։Ոչ մի օր նման չէ նախորդին։ Այս օրն էլ բացառություն չէր։
Այսօր էլ հավաքվեցինք Մայր դպրոցի բակում ու շարժվեցինք կրթահամալիրի քոլեջ՝ ջերմոց֊լաբորատորիա։
Ծանոթացանք շատ գեղեցիկ բույսերի, կատարեցինք խնամքի աշխատանքներ։ Այգուց բույսեր  տեղափոխեցինք ջերմոց-լաբարատորիա։

Հետո գնացինք պարային հանդիպման ընկեր Լաերտի հետ ու ես ևս մեկ անգամ համոզվեցի թե որքան շատ եմ սիրում պարը ,իսկ ընկեր Լաերտի հետ հանդիպումից հետո կարծում եմ բոլորը կսիրեն մեր ազգագրական պարը։
Ազգային պարերի ուսուցումն ու տարածումը ևս կարևոր է մեր մշակույթի պահպանման համար,իսկ մեր կրթահամալիրը շատ է կարևորում ազգայինի պահպանումը։ Ազգային երգն ու պարը այս դպրոցի բաղկացուցիչ մասն են ։
Ընկեր Լաերտի ուսուցմամբ այսօր սովորեցինք 《Փափուռի》,《Աստվածածնա》պարերը։

Պարից էլ ավելի ոգևորված գնացինք համերգասրահ Հասմիկ Մաթևոսյանի հետ հանդիպման։ Միասին սովորեցինք《Հարի խնոցի》,《Հա ձձում ,հա կարագ》,《Հալել եմ եղը》,《Նոր եմ նոր մածուն մերել》երգերը։
Հետո գնացինք ընդմիջման։

Որից հետո գնացինք մարզասրահ ,ընկեր Ռոզայի հետ կատարեցինք ֆիզիկական վարժություններ։

Рубрика: Մուտք կրթահամալիր

Մուտքի ճամբար.օր առաջին։

Այսօր մուտքի ճամբարի առաջին օրն էր։ Օրը մեկնարկեց մայր դպրոցում՝Կենտրոնական ընթերցասրահում։Ծանոթացանք մեր ճամբարը համակարգող հարգելի Լիլիթ Սահակյանի հետ,ով
ներկայացրեց մեզ,մեր հետագա անելիքները։


Ընթերցասրահից հետո քայքով գնացինք Հյուսիսային դպրոց։

Այնտեղ ծրագրի ղեկավար մեզ ներկայացրեց դպրոցը։Եղանք «Վիգեն Ավետիս»-ի քանդակի դպրոցում,որտեղ Ալիսա Գևորգյանը մեզ ծանոթացրեց կավով աշխատանքի կանոններին։Ես պատրաստեցի կախազարդ ,որը դեռ ընթացքի մեջ է։

Դրան հաջորդեց հանդիպումը Տիառ Գևորգի հետ ,որը անցավ այնքան ջերմ, անմիջական, ուրախ, մի տեսակ հայրական ջերմություն եմ զգում տիար Գևորգի հետ հանդիպումներին։

Հանդիպումից հետո Հյուսիսային դպրոցում մեզ համար շատ գեղեցիկ և համեղ ընդմիջում էին պատրաստել. համեղ ընդմիջեցինք։

Ու արդեն ավելի լիցքավորված գնացինք շախմատային հանդիպման ընկեր Առնոլդի հետ։ Այդ դրական անձնավորությունը շատ ավելի խորացրեց իմ ունեցած սերը շախմատի հանդեպ։