Рубрика: Վերլուծություններ, Ինքնակրթություն

Աշխարհը ու մենք։ Օշո

Առակը կարելի է մեկնաբանել Եզոպոսի առակով. «Լեզվից ավելի լավ ու լեզվից ավելի վատ բան չկա»…
Առակը կարելի է բացատրել մարդկային հարաբերությունների և սեփական Ես-ի տեսակետից։
1. Առաջին բացատրությունը կարելի է կապել «ոսկե կանոն» -ի հետ
հետ, քանի որ յուրաքանչյուր արարք, վերաբերմունք ունի բումերանգի էֆֆեկտ , այն միշտ վերադառնում է։ Եթե ուզում ես, որ քեզ ընդառաջ եկող երևույթը կրի դրական ազդակներ, ապա պետք է ինքդ դրականն ուղարկես։
2. Եթե ցանկանում ես վնասել ինչ որ մեկին, ապա այդ թույնը միայն քեզ բաժին կհասնի։ Սեփական մտքերի, խոսքերի արդյունքում, այո՛, տուժում է դիմացինդ, սակայն ավելի տուժում ես ինքդ։ Երբ բացասական միտքը պտտվում է գլխումդ, այն մշուշի պես թափառում է հոգումդ, ու ի վերջո վնասում հոգեկան և, ինչու ոչ, ֆիզիկական առողջությունդ։
Պետք է բաց թողնել ամեն ինչ, և՛ լավը, և՛ վատը։

Рубрика: Վերլուծություններ, Ինքնակրթություն

Առակների վերլուծություններ։

Չապեկ
1 Աքաղաղ։
Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։
Մարդիկ մտածում են, թե ամեն ինչ իրենցից է կախված՝ իրենց ամենակարող մարդ համարելով ։ Բայց կան երևույթներ, որ կատարվում են անկախ մարդկանց կամքից։
2 Ճնճղուկ։
Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։
Քանակը դեռ որակի մասին չի խոսում։ Մարդ պետք է գոռոզ չլինի և նկատի դիմացինի առավելությունները։
Մեկ կա հազար արժե, հազար կա մեկ չարժե։
3 Ճանճը պատուհանի ապակուն։
Այժմ ես գիտեմ, թո որտեղ է կեցության սահմանը։
Այն մարդկանց մասին է, ովքեր մի բանի հասնելուց ավելիին չեն ձգտում։
4 Խոզ և մարգարիտ։
Բըռռ։ Այս ի՞նչ են լցրել իմ կեղտաջրի մեջ։ Սա ի՞նչ խոզություն է։
Մարդիկ ապրելով կեղտաջրի մեջ, ուրշի թերությունն են նկատում,իրենցը մոռանալով։
Իր արչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի փուշն է տեսնում։

Օշո
Ձուկը և օվկիանոսը։
Նախքան օգնություն խնդրելը, պետք է փորձես ինքդ ինչ -որ ելք գտնել, հակառակ դեպքում հիմարությունից օգտվողները շատ են։ Սեփական խելքի վրա հույս դնելը ամենաճիշտ տարբերակն է։ Կան տարբերակներ առանց աշխատելու արդյունք տեսնելու, բայց միշտ չէ որ այդ արդյունքը ճիշտն է , վերջնական է …

Рубрика: Վերլուծություններ, Ինքնակրթություն

Վարպետն ու թեյի բաժակը։Օշո

Օշոյի《Վարպետն ու թեյի բաժակը 》առակը ցույց է տալիս, որ կյանքն իրոք ապրելու, ինքդ քեզ բավարարված զգալու համար բավական է ուրախանալ  ամենապարզ իրերով։ Նյութական մտածողության սահմաններից դուրս գալով, կարելի է նկատել շրջապատում գտնվող մանրուքներ, որոնք ունակ են երջանկացնելու։
Վարպետի իմաստությունը  կայանում էր նաև նրանում, որ նա տիրապետում էր քչով բավարարվելու կարողությանը։ Ու ոչինչ չէր խանգարում նրան, ո՛չ հագուստը, ո՛չ մարդիկ, ո՛չ էլ սպասքը, որով նրան թեյ էին մատուցում։
Այնինչ, երբ կենտրոնանում ենք մանրուքների վրա, կորցնում ենք մեր, շրջապատի երևույթներով և իրերով հիանալու ,կարողությունը։

Рубрика: Վերլուծություններ, Ինքնակրթություն

Ուսուցմնան,դասավանդման և դասավանդում սովորոցնելու մասին։Ջորջ Պոյա

Գրագետ և բանիմաց մասնագետ լինելուց առաջ, մանկավարժը նախ պետք է սովորողի համար լավ հոգեբան լինի։
Դասը ստացված լինելու համար անհրաժեշտ է նախքան դասարան մտնելը պլանավորել և կազմակերպել դասը։ Այն պիտի այնքան հետաքրքիր ու մոտիվացնող լինի ,որ սովորողներ ներգրավվեն դասի մեջ։ Ուսուցիչը՝ իր առաջ նպատակ դնելով ,պետք է սովորողին մղի դեպի մտածողություն ու ընդլայնի նրա մտահորիզոնը։
Իմ սիրելի մաթեմատիկան մտածողության լավագույն խթանն է համարվում։ Այն պարզապես առարկա չէ ,որովհետև մաթեմատիկան հնարավորություն է տալիս լավագույն լուծումներ գտնել, տարբեր իրավիճակներում։
Ուսուցչի տված նյութը նախ պետք է իր համար հետաքրքիր լինի ,որպեսզի վստահ լինի որ սովորողը չի ձանձրանա։ Դրա համար անհրաժեշտ է տվյալ առարկայի մեջ 《գտնել》,《ստեղծել》հետաքրքրություններ։
Սովորողի հայտնած ,անգամ սխալ կարծիքը ,պետք է ուսուցչի համար կարևոր լինի ,որպեսզի երեխան զգա իր պատասխանի կարևորությունը ու չկաշկանդվի։

Рубрика: Վերլուծություններ, Ինքնակրթություն

Դու դա միտումնավոր ես անում։ Դանիել Պենակ

Ստեղծագործության մեջ թաքնված է հոգեբանական խորը իմաստ։
Շեշտը դրված է երեխաների դաստիարակության վրա, երբ ծնողները, մեծահասակները, շատ հաճախ, առանց խորը մտածելու անում են արտահայտություններ , որոնք հետք են թողնում երեխայի մտածելակաերպի, հոգեկան ներաշխարհի վրա ։
Այս վերլուծությունը ստեղծագործության մեջ անում են երկու տարեց, իրենց կյանքն ապրած մարդիկ, ովքեր նույնպես անցել  են
այդ ամենի միջով։ Մեծահասակները երեխաներին մշտապես մեղադրում են, որ ինչ որ սխալ նրանք միտումնավոր են անում, բայց դրա փոխարեն անհրաժեշտ է, խոսել, հասկանալ և բացատրել։
Հեղինակը նշում է շատ կարևոր մի փաստ ևս. որ բոլորս մանուկ ժամանակ այդ ամենի միջով անցնելիս  գիտակցում և հասկանում ենք, բայց, երբ դառնում ենք մեծահասակ  ու հասնում է պահը երեխաներին խրատելու և դաստիարակելու, բոլորս անում ենք այդ սխալները ։
Հաճախ մեծահասկի անդադար մեղադրանքին հաջորդում է, երեխայի անտեսված արդարացումը , որ ինքը միտումնավեր չի արել։ Այդ պահին վերանում է ուսուցչի, ծնողի և երեխայի մեջ եղած կապը։
Չկան լավ և վատ սովորողներ, 《գերացանցիկներ》և《ծույլիկներ》,չի կարելի առանձացնել , և ինչ որ չափանիշ տալ երեխային, քանի որ, երբ երեխային պիտակավորում ենք ծույլ ածականով, նա սկսում  թաքնվել, ետ քաշվել, չի ձգտում դեպի լավը։ Մի օր էլ իր անհաջողությունների հետ մնում է միայնակ։
Ստեղծագործության մեջ, ի դեմս Պաբլո Պիկասոյի, հակադրվում են հանճարը և ծույլը։ Հասարակությունն դարձնում հանճարին՝ հանճար, ծույլին՝ ծույլ։ Զուգահեռներ են տարվում հարուստ ու աղքատ, բարեկիրթ ու տգետ մարդկանց միջև։