Рубрика: 2022-2023 ուս․ տարի

Դդմապատկերներ

Ամփոփելով դդմածես նախագիծը 5 տարեկանները նախ ուսումնասիրեցին դդումները արտաքինից՝  համեմատեցին ։Հետո ուսումնասիրեցինք դդումը ներսից և համտեսեցինք։Որից հետո դդմից փորձեցինք ստանալ տարբեր պատկերներ։

Рубрика: 2022-2023 ուս․ տարի

Հարթակում ծնողն է

5 տարեկաններին հյուրընկալել էին Լիայի ծնողներին։ Նրանք վարեցին վարպետության դաս՝ նախ ծանոթացան կիթառ գործիքին, տվեցին հուզող հարցերը, ստացան պատասխաններ։ Այնուհետև 5 տարեկանները և կիթառի ուղեկցությամբ կատարեցին կոմիտասյան երգեր։

Տեսանյութը՝ Լուսինե Հակոբյանի

Рубрика: 2022-2023 ուս․ տարի

Մարզական ստուգատես Մայր դպրոցում

Այսօր 5 տարեկանները մարզական ստուգատեսի էին Մայր դպրոցում։ Մի լավ նախավարժանքից հետո սկսեցին ցույց տալ իրենց մարզական հմտությունները։

Տեսանյութը՝ Լուսինե Հակոբյանի

Поделиться ссылкой:

Рубрика: 2022-2023 ուս․ տարի

Հարթակում ծնողն է․ վարպետության դաս

Մասնակիցներ՝ 5 տարեկաններ

  • Ազգային երաժշտության տարածում, յուրացում
  • Ազգայինը նորովի ներկայացնելու կարողությունների ձեռբերում
  • Կոմիտասյան երգերի ամրապնդում
  • Ծնողական համայնքի հետ կապի, համագործակցելու կարողությյունների ամրապնդում

Ծնող՝ 5 տարեկան Լիա Սաֆարյանի ծնողներ ՝Արամայիս Սաֆարյան, Լուսինե Մինասյան

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ 5 տարեկանների խմբասենյակ

Օրը՝ 24․01․2023

Խորհրդատու երաժիշտ՝ Մարիամ Մնացականյան

Պատասխանատու՝ Լուսինե Հակոբյան


Նպատակներ և խնդիրներ

Ընթացք՝ Ազգագրային ձմեռային ամենամյա փառատոնի շրջանակներում, ընտրել ենք Կոմիտասի երգացանկից Կաքավիկը, Լիայի հայրիկի կիթարի նվագակցությամբ սովորողների հետ կերգենք երգը, նորովի մատուցելով։





Արդյունքները կամփոփենք դասարանական բլոգում, ենթակայքում,կայքում։

ԿԱՔԱՎԻ ԳՈՎՔԸ
Արև բացվեց թուխ ամպեր են,
Կաքավ թռավ կանաչ սարեն,
Կանաչ սարեն՝ սարի ծեր են,
Բարև բերավ ծաղիկներ են.
Սիրունի՜կ, սիրունի՜կ,
               Նախշուն կաքավիկ։

Քո բուն հյուսած ծաղիկներով՝
Շուշան, նարգիզ, նունուֆարով,
Քո տեղ լցված ցող ու շաղով,
Քնես, կելնես երգ ու տաղով.
               Սիրունի՜կ, սիրունի՜կ,
               Նախշուն կաքավիկ։

Քո թև փափուկ ու խատուտիկ,
Պստիկ կտուց, կարմիր տոտիկ,
Կարմիր-կարմիր տոտիկներով,
Կշորորաս ճուտիկներով.
               Սիրունի՜կ, սիրունի՜կ,
               Նախշուն կաքավիկ։
Рубрика: 2022-2023 ուս․ տարի

Ամենակեր Ճուտիկը 🐣

Ճամբարային օրերն էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար, 5 տարեկանների հետ ստեղծեցինք նոր զարգացնող ու զվարճալի մի խաղ։ Մեր ինքնաշեն խաղի համար օգտագործել ենք`
ստվարաթղթե տուփ,
A4 թուղթ,
պաստմասե շիշ,
դանակ
տաք սոսինձ, թղթի սոսինձ
և սիսեռ։
Ընթացքը՝
թղթի վրա նկարել ենք ճուտիկ, ո կպցրել տուփի մեջ,անցք բացել, հետո շշից կտրել ենք վերևի հատվածը և տաք սոսնձով ամրացրել ենք տուփի մյուս կողմից և ահա մեր խաղը պատրաստ է։
Սովորողները պետք է շարժեն տուփը այնպես, որ սիսեռի հատիկները անցնեն կտուցով։
Խաղը զարգացնում է ուշադրության կենտրոնացումը։

Սովորողները խաղին տարբեր անվանումներ տվեցին, վերջում որոշեցինք անվանել Ամենակեր Ճուտիկը։
Խաղի պատրաստման և խաղալու ընթացքին կարող եք հետևել տեսանյութում՝

Рубрика: 2022-2023 ուս․ տարի

Բնագիտական փորձով հյուրընկալել էինք երկրորդ դասարանցիներին

Այսօր, հյուրընկալել էինք երկրորդ դասարանի բնագետիկ ճամբարականներին, նրանք մեզ ցույց տվեցին մի հետաքրքիր փորձ, որը հետո 5 տարեկանները անվանեցին «Հրաբուխ բաժակում»։

Փորձի համար մեզ հարկավոր էր՝

կես բաժակ ջուր,

կես բաժակ ձեթ,

ցանկացած գույնի գուաշ,

1 հատ թշիկ ասպիրինի հաբ

և վրձին։

Տեսաֆիլմը՝ Լուսինե Նազարյանի