Рубрика: Ազգային ծեսեր

Ատամհատի՜կ, սիրուն թաթի՜կ

Նախագիծ

Հարավում ատամհատիկի ծես է․ երգով, պարով,հյուրերով ու հյուրասիրությամբ․․․մեր դասընկեր Եղիշեի եղբոր՝ Դավթի ատամհատիկը։ 5-6 տարեկանները ևս մեծ եռանդով ու ոգևորությամբ էին պատրաստվել։

Դավիթը ընտրեց ոստիկանի մասնագիտությունը։

Ուղիղ եթեր

Рубрика: 5 տարեկաններ, Տեխնոլոգիական աշխատանքներ, Ազգային ծեսեր

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆՔ ԱՏԱՄՀԱՏԻԿԻ ԾԵՍԻՆ

Պատրաստվում ենք մեր դասընկեր Եղիշեի եղբայր Դավթի ատամհատիկի ծեսին։ Թղթից կտրեցինք ատամիկներ, ժպիտ պարգևեցինք մեր ատամիկին և ամրացրեցինք փայտիկների վրա։ Մեր ատամիկները պատրաստ են։

Рубрика: Ճամփորդություններ, Մայիսյան հավաք, Ազգային ծեսեր

«Համբարձում» ծիսական-երաժշտական ճամփորդություն.բարձունքի հաղթահարում

Ճամփորդության օրը՝ 27.05.2022

Читать далее ««Համբարձում» ծիսական-երաժշտական ճամփորդություն.բարձունքի հաղթահարում»
Рубрика: 5 տարեկաններ, Ազգային ծեսեր

Զատկական ցուցահանդես-վաճառք

Զատկական ցուցահանդես-վաճառք Հարավային դպրոց-պարտեզում։

5-6 տարեկանները մեծ եռանդով ու ոգևորությամբ պատրաստվել էին ցուցահանդեսին։Պատրաստել էինք զատկական բացիկներ , գունավորել էինք ձվիկներ, պատրաստել էինք քաղցրավենիք , սովորողները պատրաստվել էին նաև ընտանեկան դպրոցում։

 Գեղեցիկ զարդարեցինք մեր զատկական սեղանը , հյուրասիրեցինք հյուրերին , ծնողներին և երգ ու պարով նշեցինք Սուրբ Զատիկը։

Рубрика: Ստուգատեսեր, Ազգային ծեսեր

Զատկական քաղցրավենիք

Նախագիծ

5-6 տարեկանները պատրաստվում են Զատկածեսին ։
Մայրիկ Սյուզաննան եկել էր մեզ օգնության, միասին պատրաստեցինք զատկական քաղցրավենիքներ ։ Քաղցրավենիքների մի մասը համտեսեցինք, իսկ մյուս մասը թողեցինք ցուցահանդես-վաճառքի համար ։

Рубрика: Ազգային ծեսեր

Տեառնընդառաջը Հարավում

Տերընդեզ դարմանը կես,
Առ հաց ու կես ելիր գեղես:
Տերընդեզ մխի դին տես
Մե փութ ցանես, հազար քաղես:
Տրընդեզ փեշդ վառե,
Որ ազատվես օձե չարե:
Տերընդեզ մխի դին տես
Մե փութ ցանես, հազար քաղես…..

Տեառնընդառաջի տոնը խորհրդանշում է 40-օրյամանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։

Հարավում այսօր տրընդեզյան եռուզեռ էր՝ երգով, պարով, հյուրասիրությամբ ու խարույկով։