Рубрика: Նախագծեր, Տեխնոլոգիական աշխատանքներ

Ամանորյա բացիկ

ժամանակը՝ 01․12․21

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 2․1, 2․2 դասարանի սովորողներ

Նպատակը՝ նախապատրաստում  Ամանորի տոնակատարությանը

Ընթացքը՝ պետք է պատրաստենք ամանորյա բացիկներ

Անհրաժեշտ պարագաներ՝

Գունավոր թղթեր, մկրատ, սոսինձ

Արդյունքները՝

Рубрика: Նախագծեր

«Ամանոր» նախագիծ

Ժամանակահատվածը`դեկտեմբեր ամիս

Մասնակիցներ`2․1, 2․2 դասարանների երկարացված օրվա սովորողներ

Նպատակն ու խնդիրները` զարգացնել ստեղծագործ միտքը, աշխատանքը ներկայացնելու միջոցով բանավոր խոսքի զարգացում, ճաշակի ձևավորում,տեխնոլոգիական հմտությունների ձեռքբերում, աշխատանքային դաստիարակության ձևավորում, պատասխանատու վերաբերմունք իրենց հանձնարարված աշխատանքի հանդեպ։

Ընթացքը՝ պետք է պատրաստենք ամանորյա բացիկներ, ամանորյա թեմատիկայով տեխնոլոգիական աշխատանքներ, խոսենք ամանորի հրաշքների մասին

Արդյունքը` նախագծի ընթացքի մասին նյութերը կթողարկվեն բլոգում։

Рубрика: Կամավորական աշխատանք

Կամավորի օրագիր։ 9-րդ դասարանների մասնագիտական կողմնորոշման ծրագիր։

Լրամշակվող

Այսօր երկրորդ օրն էր ինչ կամավորական աշխատանքներ եմ տանում 9-րդ դասարանների մասնագիտական կողմնորոշման ծրագրերում, որպես կազմակերպիչ և ինձ համար բավականին հետաքրքիր է այն։ Դեռևս ինձ համար բացահայտումներ եմ անում, համեմատականներ տանում կրտսեր դպրոցի հետ, ծանոթանում ծրագրին, սովորողներին։ Ու արդեն հասցրել եմ սիրել թե՛ սովորողներին, թե՛ այն ամենը ինչ կապված է կազամակերպչի կատարվելիք աշխատանքների հետ։ Օրերն անցնում են հագեցած և բազամաբնույթ։ Մասնակցել եմ ընդհանուր պարապմունքներին՝ փորձելով իմ շուրջ հավաքել սովորողներին, պատասխանել էլ․ նամակագրություններին ,զանգերին, հետևողական եղել սովորողների մասնակցությանը ծրագրերին,կատարել ուսուցիչների փոխարինումներ, սովորողների փոքրիկ խմբով կատարել բակի բարեկարգման աշխատանքներ՝ մաքրելով ամբողջ դպրոցի հարակից տարածքի աղբը։ Իմ առջև ունենալով լավ օրինակ, ի դեմս ընկեր Մարալի՝ ով ջանք չի խնայում օգնելու համար, կազմակերպչի աշխատանքը ինձ համար հաճելի է ու հարազատ։

Рубрика: Հաշվետվություններ

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Նախագծեր՝

Հեռավար-առցանց ուսուցում՝ տեխնոլոգիական աշխատանք

Հեռավար-առցանց ուսուցում․աշխատանք ֆիզիկական միջավայրում՝ խոհանոցային գործունեություն

Ուսումանական ճամփորդություն՝ աշնան գույները Բուսաբանական այգում

Մարզական հանդիպում

Համագործակցային նախագիծ՝ ֆիլմի դիտում

Շաբաթվա աշխատակարգեր

Հեռավար առցանց ուսուցում․նոյեմբերի 1-ից 5-ը

Աշխատանքային նախագիծ՝ 15․11-19․11

Աշխատանքային նախագիծ՝ 22․11-26․11

Աշխատանքային նախագիծ՝ 29․11-03․12

Սեմինար պարապմունք՝

Ազգային խաղերի սեմինար հանդիպում

Դպրոցը ձգում է։

Բնագիտական փորձ։Կախարդական անձեռոցիկը։

Ընտանեկան ճամփորդություն։Գոշից Խաչարձան։

Մատիտների համար տարրա՝ մեր ձեռքերով

Բնագիտական փորձ. հրաբուխ բաժակում ։

Պատրաստվում ենք ցուցադրություն-հանգանակությանը

Մածուն ենք մերում

Ժամերգություն-հարիսայի օրհնություն

Բնագիտական փորձ՝ հանգցնում ենք մոմը գազով։

Կամավորականի օրագիր։ 9-րդ դասարանների մասնագիտական կողմնորոշման ծրագիր։

Рубрика: Բնագիտական փորձ

Բնագիտական փորձ՝ հանգցնում ենք մոմը գազով։


Մեզ անհրաժեշտ են՝
Բաժակներ
Լիմոնի աղ
Ջուր
Սոդա
Գդալ
Մոմեր
Լուցկի։

Սզբում լուծում ենք լիմոնի աղը ջրում, բաժակում լցնում ենք սոդա, ավելացնում լիմոնի աղի լուծույթը։
Սկսվում է ռեակցիան, առաջանալով ածխաթթու գազ։ Վառում ենք մոմերը։Մոտեցնում ենք լուծույթով բաճակը մոմերին՝մի փոքր թեքելով, և ականատես լինում, թե ինչպես են հանգում մոմերը։
Պատճառն այն է, որ ածխաթթու գազը ծանր է օդից, և բաժակը թեքելուց այն կարծես թափվում է ներքև՝ հանգցնելով մոմը։Եվ քանի, որ ածխաթթու գազը չի այրվում, մոմերը հանգում են։

Рубрика: Շաբաթվա աշխատակարգ

Աշխատանքային նախագիծ 29․11-03․12

Նոյեմբերի 29՝ երկուշաբթի

13:35-14:30 Ինքնակրթություն

14:30-15։00 Ճաշ

15։00-15։45 Սեղանի խաղեր

15:45-16:15 Ազատ գործունեություն

16:15-17:00  Դասարանի կարգի բերում և Սովորողների ճանապարհում երթուղայիններով

Նոյեմբերի 30՝ երեքշաբթի

13:35-14:30 Ինքնակրթություն

14:30-15։00 Ճաշ

15։00-15։45 Բնագիտական փորձ

15:45-16:15 Ազատ գործունեություն

16:15-17:00  Դասարանի կարգի բերում և Սովորողների ճանապարհում երթուղայիններով

Դեկտեմբերի 1՝ չորեքշաբթի

13:35-14:30 Ինքնակրթություն

14:30-15։00 Ճաշ

15։00-15։45 Տեխնոլոգիական աշխատանք

15:45-16:15 Ազատ գործունեություն

16:15-17:00  Դասարանի կարգի բերում և Սովորողների ճանապարհում երթուղայիններով

Դեկտեմբերի 2՝ հինգշաբթի

13:35-14:30 Ինքնակրթություն

14:30-15։00 Ճաշ

15։00-15։45 Բակային խաղեր

15:45-16:15 Ազատ գործունեություն

16:15-17:00  Դասարանի կարգի բերում և Սովորողների ճանապարհում երթուղայիններով

Դեկտեմբերի 3՝ ուրբաթ

13:35-14:30 Ինքնակրթություն

14:30-15։00 Ճաշ

15։00-15։45 Տեխնոլոգիա+մաթեմատիկա

15:45-16:15 Ազատ գործունեություն

16:15-17:00  Դասարանի կարգի բերում և Սովորողների ճանապարհում երթուղայիններով

Рубрика: Без рубрики

Ժամերգություն-հարիսայի օրհնություն

Այսօր օրը մառախլապատ, խորհրդավոր սկսվեց։ Իմ ընտանիքը միշտ մոտ է եղել հայ առաքելական եկեղեցուն, հիմա արդեն ունեմ քահանա եղբայր։Ինձ համար մեծ ուրախություն է, որ մեր կրթահամալիրը ևս մեծ նշանակություն է տալիս եկեղեցուն, ծեսերին… Մասնակից եղանք մի գեղեցիկ արարողության. Սուրբ Երրորդություն եկեղեցում ժամերգություն և հարիսայի օրհնության ծես էր։ Ձեռամբ Տեր Արարատ  քահանա Օրդոյանի  օրհնվեց հարիսան։ Սեբաստացի ուսուցչական երգչախմբի կատարմամբ հնչեցին շարականներ։ Եկեղեցու բակում էլ հենց սկսվեց Սեբաստացիների տոնը՝ երգ, պար, ուրախություն։Հետո օրն ունեցավ իր գեղեցիկ շարունակությունը՝ ցուցահանդես-վաճառք, հանգանակություն և  հարիսայի հյուրասիրություն։

Читать далее «Ժամերգություն-հարիսայի օրհնություն»
Рубрика: Սեմինարներ

Ազգային խաղերի սեմինար-հանդիպում

Այսօր առաջին անգամ մասնակցեցի երկարացված օրվա կազմակերպիչների համար նախատեսված սեմինարին։ Թեման ազգային խաղերն էին ։ Խաղերի դերը, ներառումը կրթական ոլորտում շատ կարևոր է, իսկ ազգային խաղերինը էլ ավելի։ Շատ ինֆորմատիվ,ուրախ հանդիպում ունեցանք սեմինարը համակարգող տիկին Մարինեի հետ, ով շատ պատկերավոր ներկայացրեց մեզ ծանոթ, և անծանոթ մի քանի խաղ,որոնք սիրով կօգտագործենք երկարացված օրվա կազմակերպման մեջ։

Ժամանակին,խաղալով, շատերս գուցե չենք էլ կռահել թե ի՞նչ բազմակողմ զարգացնող կոմպլեքս են իրենցից ներկայացնում մեր խաղերը։ Դրանցից շատերը զարգացնում են երեխաների ֆիզիկական ուժը, ճարպկությունը, արագ կողմնորոշվելու ունակությունը, մատորիկան․․․․

Բոլոր խաղերն էլ շատ հետաքրքիր էին։ Երևի ամենից շատ տպավորվել եմ մի խաղով, որը առաջին հայացքից հնարավոր է պարզ ու հասարակ թվալ, բայց ըստ իս այն կարող է իրենից ներկայացնել յուրօրինակ մանկավարժական մեթոդիկա։ Խաղը կոչվում է Չարխափան, այն հիմնականում խաղացել են ամանորին, Սուրբ Ծննդյան տոնին։Խաղացինք, խափանելով բոլոր չար ու վատ երևույթները։

Рубрика: Տեխնոլոգիական աշխատանքներ

Մածուն ենք մերում

Երկարացված օրվա կազմակերպման մեջ, ներառելով խոհանոցային գործունեությունը, այսօր մածուն մերեցինք, սովորողները հետաքրքրասիրությամբ մասնակցեցին մերելու գործընթացին,մեր համեղ մածունը պատրաստվում ենք վաճառել ցուցադրություն-հանգանակությանը։

Рубрика: Նախագծեր

Համգործակցային նախագիծ՝ մուլտֆիլմի դիտում

Սեբաստացու օրեր նախագծի շրջանակներում, համագործակցային նախագծով, այսօր դիտեցինք մուլտֆիմ՝ Հ.Թումանյանի 《Ոսկու կարասը》《Շունն ու կատուն》,《Ոսկի քաղաքը》հեքիաթների մոտիվներով։
Սովորողները հետաքրքրությամբ դիտեցին ֆիլմը , հետո քննարկեցինք , ասացվածքները առանձնացրեցինք,մեկնաբանեցինք հեքիաթների իմաստը, խոսեցինք այն մասին թե ի՞նչ  սովորեցինք հեքիաթներից ։