Рубрика: Без рубрики

Հուլիս ամսվա աշխատանքային նախագիծ պարտեզում

Ամառային պարտեզ

Առավոտյան ծես

Հուլիս ամսվա աշխատանքային գործունեություն, նախագծեր և սեմինարներ:  

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում,   ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին,  Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ախտահանել և ուղեկցում դեպի ամառային լողափ՝ գունեղ խաղային միջավայր:

Ամառային  լողավազան-լողափի խնամք

Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:

9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:

Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:

10:00-10:30Նախաճաշ

11:00-12:00— Աշնանային լողափ

12:30-13:00Ճաշ

15:30-16:00- Հետճաշիկ:

Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:

13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):

15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, 

  • տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն՝  բնագիտական փորձեր ջրով և գույներով։ Փորձում ենք ջուրը տաք է, թե սառը։ Ջուրը գույն ունի, թե ոչ։
  • Տեխնոլոգիա` պատրաստում ենք խաչբուռ։ Պատրաստում ենք նավակ։
  • Այլընտրանքային նկարչություն ` քարերով նկարչություն
  • Երգեր՝ « Սոնա յար»,« Վարդավառ», «Նուրի, նուրի» :
  • Հեքիաթներն են` Ջ. Ռոդարի «Անձրևը», Հ. Թումանյան «Ճամփորդները», Բիսեթ «Շնորհակալություն, ներեցեք, խնդրեմ»
  • Ճվիկներ`… «Կլորիկ ու թմբլիկ», «Խխունջ խանում», «Հարի, հարի խնոցի»
  • Ազգային խաղիկներ`… « Թռի, թռի թռցնեմ»,
  • Բակային խաղեր`…. Պահմտոցի, աղջիկ փախցնոցի, ցատկապարան, օղակախաղ, ռեզին
  • Լողափնյա մարզական խաղեր`… Խաղ գունավոր գնդակներով, դույլերով, սրբիչներով, թասիկներով։

Նախագծեր`

Վարդավառ

Ծննդյան ծես

Ամառային լողափ

Ամառային խոհանոց

Ուրախ լողափնյա խաղեր, փրփրախաղ, պղպջակ, չլմփիկներ և այլ խաղեր

Ռոդարիական մարզական խաղեր

Ամառային լողափ

Ամառային լողափը ծավալուն թեմա է և շատ աշխատանքներ է ներառում։ Նախ կսկսենք լողից և լողափնյա խաղերից։ Բակում կանցկացնենք մեր ամառը` սկսած նախաճաշից ավարտելով…

Լողափը պետք է լինի գունավոր, պայծառ և հագեցած, թե իրերով և թե խաղերով։

Ամառային խոհանոց

Ամառային խոհանոցը կներառի համեղ հյութեր, անուշաբույր մրգեր, չրեր։ Այս ամենը մենք կպատրաստենք մեր ամառային լողափում։ Այս ամենը մենք կպատրաստենք լողալուց առաջ և հետո հովանալու և զովանալու համար։

Նախագիծը` ենթակա է փոփոխության

Рубрика: Без рубрики

Սեբաստացի ընտանիքի ատամհատիկի ծես 

Օրը՝ Մայիսի 3, ժամը 11:00

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Մասնակիցներ ՝ Հարավային դպրոցի սովորողներ,ծնողներ,դասավանդողներ

Ծեսի գլխավոր հերոս` Դավիթ

Մայրիկ` Լուսինե

Հայրիկ՝ Ասլան

Читать далее «Սեբաստացի ընտանիքի ատամհատիկի ծես «
Рубрика: Без рубрики

«Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգ»

Երբ մասնագետը զբաղված է մի աշխատանքով, որի բնույթը ստեծագործական է, ապա նա միշտ գտնվում է «վերապատրաստման» մեջ, անընդհատ ինքնակրթվում ու զարգանում է։

Ատեստավումը չէ , որ պետք է բնութագրի ուսուցչի մասնագիտական որակները։

Ատեստավորումը չի կարող գնահատել ուսուցչի՝ սովորողներին գիտելիք մատուցելու հմտությունները և մեթոդիկան, որը իմ կարծիքով մանկավարժի առաջնային որակական հատկանիշներից մեկն է։

Ուսուցչի մասնագիտական որակները բարձրանելու համար ավելի նպատակային եմ համարում փորձի փոխանակումը, սեմինարների կազմակերպումն և նմանատիպ այլ միջոցառումներ, որոնք միշտ արդիական են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։