Рубрика: Բրուտագործություն

ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Երևանի <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր պետական քոլեջ

Թեմա ՝ Կավե քանդակներ

Ուսանող՝   Անի Հակոբյան

Ղեկավար՝   Թերեզա Թումանյան

նախագծի նպատակը և խնդիրները՝

  • տեխնոլոգիական կարողություններ
  • ստեղծագործական մտքի զարգացում
  • հաղորդակցվելու հմտություն, ինքնուրույն աշխատանք
  • տեղեկատվություն

      նախագծի ընթացքը՝

  • կավի հետ աշխատանք,
  • աշխատանքի փուլերը
  • ստեղծագործական ընթացքը

Բովանդակություն

  • Ներածություն
  • Աշխատանքային ընթացք
  • Եզրակացություն

Ներածություն

Խեցեգործությունը, ( բրուտագործություն, կավագործություն), կավի ու նրա հանքային հավելանյութերի խառնուրդների, թրծումից ստացվող իրերի և նյութերի պատրաստման գործընթացն է։ Խեցեգործության նախնական արտադրությունը մարդկային հասարակությունը յուրացրել է իր զարգացման որոշակի փուլում։ Սկզբնական շրջանում առավելապես արտադրվել է ամանեղեն։ Այնուհետև խեցեգործությունը ծառայել է նաև որպես նշանների,  գեղագրերի և սեպագրերի սևեռման միջոց։ Այն բարձրացնում է ստեղծագործական ակտիվությունը, մարզում երևակայությունը։ Չմոռանանք նաև կավի հանգստացնող հատկության մասին։

Գոյություն ունեն կավերի մի քանի տեսակներ՝սպիտակ,կանաչ,կարմիր,կապույտ։Հայաստանում ամենատարածվածը կարմիր կավն է։Կարմիր կավի կարմիր գույնը պայմանավորված է բաղադրության մեջ երկաթի օքսիդի քանակով։

Ինձ համար կավագործությունը ի սկզբանե աստվածային մասնագիտություն է համարվել․ Աստված էլ մարդուն ստեղծեց կավից և իր հոգով կենդանության շունչ տվեց նրան։

Ես գնահատում եմ գեղեցկությունը։ Ես սիրում եմ գեղեգիտական հաճույք ստանալ իմ ամեն տեսածից, ուստի դրա աղբյուր կարող էր հանդիսանալ առաջին հերթին հենց խեցեգործությունը։

Աշխատանքային ընթացք

Կավագործության դասերը զարգացնում են տարածական և տրամաբանական հմտությունները։ Զարգացնում են երևակայությունը և ստեղծագործական մտածողությունը։

Աշխատանքների սկզբում պատրաստեցի տարբեր կավե ափսեներ, կուժ։

Որից հետո կատարեցի ինձ համար էլ ավելի հետաքրքիր ու սիրելի աշախտանքներ` քանդակներ։

Եզրակացություն

Այս ընթացքում սովորել եմ կավի հետ խոսել, միտքս կավին փոխանցել։ Ամեն օրս փորձառության դաշտ էր. փորձում էի ամեն բան ընկալել ու հասկանալ։ Կարծում եմ՝աշխատանքս զուր չէր:Կավագործության դասերը զարգացնում են հմտությունները։
Զարգացնում են երևակայությունը և ստեղծագործական մտածողությունը, տարածական և տրամաբանական հմտությունները։

Կավագործությունը հմտություն է պահանջում ,անհրաժեշտ փորձ ձեռք բերելու և տեխնիկական դժվարությունները հաղթահարելու համար։ Եվ որ հետևողականորեն տիրապետես խեցեգործության բոլոր առեղծվածներին: Այն շատ գաղտնիքներ ունի՝ սկսած կավե զանգվածի պատրաստումից մինչև ստեղծագործական ծնունդ։ Եվ ինչպես ցանկացած գործ, սեր է պահանջում։

Оставьте комментарий