Рубрика: 2022-2023 ուս․ տարի

5 տարեկանների ծրագիր

Ծրագրի խնդիրները
Կրթություն կյանքով, կյանքի համար
Սաների ինքնուրույնության, ինքնաբավության ունակությունների զարգացում.
Սաների կրթության կազմակերպում զարգացնող, հիգիենիկ, անվտանգ միջավայրում.
Ուսումնական գործունեության բովանդակությանը ներկայացվող պահանջներ.

Ոչ թե դասացուցակային առարկայական ուսուցում և ինֆորմացիայի հաղորդում, այլ`
զարգացում ամենօրյա ազատ, ստեղծական, տարաբնույթ գործունեության արդյունքում.
Կենդանի շփման, սեփական փորձի միջոցով հմտությունների, կարողությունների,
գիտելիքի ձևավորում: ՏՏ միջոցների (էլեկտրոնային գրատախտակ, համակարգիչ,
ֆոտոխցիկ, ձայնագրիչ, հեռախոս,) գործնական կիրառում:
 Էլեկտրոնային զարգացնող խաղերի, պարզագույն ծրագրերի ամենօրյա գործածման միջոցով համակարգչային գործառական հմտությունների ձևավորում.
 Ուսումնական գործընթացի արդյունքում ուսումնական նյութերի ստեղծում.
 Սաների ուշադրության, դիտողականության,կողմնորոշվելու, կենտրոնանալու,
սոցիալական միջավայրում շփվելու, համագործակցելու կարողությունների ձևավորում և զարգացում.
 Հետազոտելու, ուսումնասիրելու, սեփական հարցերի պատասխանն ինքնուրույնփնտրելու և գտնելու սովորության ձևավորում:
 Ծեսերի, երաժշտական և ազգային խաղերի, բանահյուսական նյութերի միջոցովազգային մշակույթի փոխանցում:

Ծրագրի իրականացման նպատակները
 Խոսքի (բանավոր, մեդիագիր, շարժումի լեզու, նշաններ, նկարներ, մնջախաղ,
տառաճանաչություն–գրագիտություն).
 Ստեղծագործական երևակայության զարգացում գործունեության բոլոր ձևերով.
 Մաթեմատիկական հասկացությունների, բնագիտական փորձի ու գիտելիքների
ձևավորում և զարգացում
o Հիշողության զարգացում, կողմնորոշում ժամանակի և տարածության մեջ
(առջևետև, տակ–վրա, աջ–ձախ, երեկ–այսօր–վաղը, օրվա պահերը…).
o Տարածության և ժամանակի մասին պատկերացումների ձևավորում.

Խմբավորում ըստ հատկանիշների.

o Չափումներ կատարելու հմտությունների ձևավորում և զարգացում.
բանավոր հաշիվ.
o Առարկաների խմբին առարկա ավելացնել–պակասեցնել
o Համեմատում. առարկաների, մեծությունների , պատկերների, խմբերի համեմատություն
o Ամբողջի, մասի գաղափար.թվաբանական գործողություններ կատարելու հմտությունների ձևավորում
o Բնության, շրջակա միջավայրի և կենդանիների խնամքի և պահպանության փորձի, մշակույթի ձևավորում.
o Ծանոթացում պարզագույն երկրաչափական մարմիններին և պատկերներին:
Գեղարվեստական–տեխնոլոգիական զարգացում

o Ամնենօրյա երաժշտական գործունեություն
o Առավոտյան ծես՝ ամբողջական, ինտեգրացված ուսուցման միջոց
o Կերպարվեստ, քանդակ, ծեփ

o Սաների մարզական գործունեության կազմակերպումը իրականացվում է
որպես մարմնակրթական մատծողության (մշակույթի) ամբողջական համակարգ.
o Ամենօրյա ֆիզիկական գործունեություն
o Մարմնամարզություն
o Լողուսուցում. ամառային մանկական լողափին, փակ լողավազանում
o Մարզական խաղեր.
o Ազգային – ծիսական, բակային, երաժշտական խաղեր.
o Պար–պլաստիկա.
o Մարմնի հիգիենա:
Ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներ
Նախապատրաստական դասարանում օգտագործվող ուսումնական նյութի
բովանդակությունը բխում է կրթահամալիրի զարգացման ծրագրից:
Ուսումնական նյութը
Բարձրաճաշակ է, դասական.
Զարգացնում է սաների լեզվամտածողությունը, աշխարհաճանչողությունը.
Նպաստում է սաների ստեղծագործական երևակայության զարգացնմանը.
Համապատասխանում է սաների տարիքային առնձնահատկություններին,
հետաքրքրություններին, մտավոր ունակություններին.
Նպաստում է սաների ստեղծագործական երևակայության զարգացմանը, ստեղծական
աշխատանքով զբաղվելու կարողության ձևավորմանն ու զարգացմանը.
Կրթահամալիրի կայքն ու ենթակայքերն օգտագործվում են որպես ուսումնական միջավայր.
Բացառվում է ուսումնական նյութի պասիվ անգիր ուսուցումը:
Դասարանի ղեկավարը ՝ դասվար (դասավանդող)
Ընդունվում է համապատասխան վերապատրաստումն ու մրցույթն անցնելուց հետո:
Դասարանի սաների գործունեության կազմակերպիչն ու Ծրագրի իրականացման
պատասխանատուն է:

 Ունի անհատական թվային ուսումնական գործիքներ՝ տանը և դպրոցումհամացանցին միացված համակարգիչ, լուսանկարչական ապարատ, ձայնագրիչ, բջջային հեռախոս.
 Ազատ տիրապետում է հայերեն գրավոր և բանավոր խոսքին.
 Տեխնիկապես գրագետ է՝ ազատորեն օգտվում է ՏՏ միջոցներից, դրանք կիրառում է
աշխատանքում, առօրյայում.
 Ունի անհատական ուսումնական բլոգ և ակտիվ վարում է այն.
 Համացանցի, բլոգի, skydrive-ի, hօtmail –ի,
սոցցանցերի միջոցով կազմակերպում է ծնողական կրթություն,
 Ծնողների, սաների հետ միասնական աշխատանքներ է ստեղծում, տարածում է
տեղեկատվություն կրթահամալիրի մասին.
 Տիրապետում է նվազագույնը մեկ օտար լեզվի.
 Երգում է. պարում է. լողում է. ստեղծագործում է.
 Հետազոտական աշխատանքներ է կատարում (հոդված, դիտարկում,
թարգմանություն, ուսումնական նյութի ստեղծում).
 Մասնակցում է կրթահամալիրի Ուսումնական օրացույցով նախատեսված
ստուգատեսներին, փառատոներին, ճամփորդություններին.
 Առնըվազն մեկ օր առաջ իր էջում տեղադրում է օրվա աշխատանքային նախագիծը.
 Գործունեության արդյունքում ստեղծված նյութերը տեղադրում խմբի էջերում կամբլոգում, հրապարակում դպրոցի կայքում.
 Սանի ազատ, ինքնաբուխ գործունեության ակտիվ մասնակիցն ու դիտարկողն է.
 Ուղղորդում է սանի գործունեությունընպաստելով նրա ֆիզիկական, մտավոր, հոգևոր, սոցիալական զարգացմանը, հետաքրքրում է, շահագրգռում, ոգևորում, խրախուսում է սաներին, մղում ավելին անելու. օգնում է սանին բացահայտելու իրողջ ներուժը : Խրախուսում է գնալ այնքան հեռու, որքան թույլ են տալիս նրա
անհատական հնարավորություններն ու ճանաչողական զարգացումը` դրանով
նպաստելով նրա առաջընթացին, ինքնավստահության զարգացմանը, նրա
կայացմանը. Սանը միշտ համոզված է, որ իրեն հասկանում են և գնահատում, որ
ինքը հարմարավետ միջավայրում է:
Հարգում է սանի ազատությունը և արժանապատվությունը.
Դասվարը տիրապետում է բոլոր այն հմտություններին և կարողություններին,
որոնք ձևավորվում և զարգացվում են նախակրթարանում:
Դասվարի գործառույթները

Դասարանի գործունեության կազմակերպիչն ու Ծրագրի իրականացման պատասխանատուն դասվարն է.
Դասվարի գործունեությունը համակարգվում է համապատասխան կարգով, նրան
մեթոդական աջակցություն է ցուցաբերում տնօրենը, ծրագրի համակարգողը.
Դասվարը
Ունի համացանցին միացած անհատական համակարգիչ, թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ, անարգել օգտվում է կրթահամալիրի գրադարանի հնարավորություններից.
Ծրագրի համակարգողի և մասնագետների աջակցությամբ որոշում է ուսումնական
պարապմունքների բովանդակությունը, կազմում աշխատանքային նախագիծ(ամսական, օրական կամ շաբաթական), ստեղծում ուսումնական նյութեր, ապահովում
նախապատրաստական ուսուցման համար համապատասխան միջավայր.
Պատասխանատու է դպրոցում գտնվելու ընթացքում սովորողի անվատանգության,
միջավայրը մշտապես հիգիենիկ վիճակում պահելու, սովորողի ինքնուրույն
գործունեության, ինքնասպասարկման, տեխնոլոգիական հմտությունների և
ստեղծականության զարգացման, սովորելու ցանկությունը շարունակ զորացնելու
համար:
Դասվարի աշխատանքային գործունեությունն արտացոլվում է Skydrive-ում և դաստիարակի անձնական բլոգում.
Դասվարն իր բլոգում տեղադրում է օրվա աշխատանքային նախագիծը , որտեղ նշում է
անհրաժեշտ ուսումնական տեխնիկական միջոցները, օգտագործվելիք ուսումնական նյութերը և նախապատրաստում դրանք հաջորդ օրվա գործունեության համար, անհրաժեշտության դեպքում համացանցային համապատասխան էջի հղումն է տալիս, օրվա խնդիրները և դրանց իրականացման ձևերը:
Սովորողի ծնողի հետ մշտապես պահպանում է գործընկերային հարաբերություններ,
նպաստում նրա մանկավարժական կրթությանը, սովորողի գործունեության մասին
տրամադրում ամբողջական տեղեկություններ, ծնողին մասնակից դարձնում
դասարանի գործունեության կազմակերպմանն ու իրականացմանը, նյութական
միջավայրի բարելավմանը:

Рубрика: 2022-2023 ուս․ տարի

5 տարեկանների ուսումնական պլան


«Իմացումի հրճվանք» ծրագրի 5-6 տարեկանների ուսուցում
Ուսումնական պլան
Ուսուցման 1-ին առաջին տարի

Ուսումնական պլանի բաղադրիչներն են.
• մայրենի խոսքի զարգացում
• երգ-պար
• թվաբանություն
• բնագիտություն
• կերպարվեստ և տեխնոլոգիա
• մարմնակրթություն, լող
• ռուսերեն, անգլերեն
• մեդիատեխնոլոգիաներ
• ուսումնական ներքին և արտաքին տարածքների ամենօրյա խնամք

  1. Ուսումնական պլանը «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր), սովորողի ուսումնառության պայմանագրի հավելվածն է։
  2. Կրթական ծրագիր ընդունվում է երեխան (այսուհետ՝ սովորող), ում 5 տարին լրանում է մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը, ծնողն (օրինական ներկայացուցիչը) ընտրում է ծրագիրը և սահմանված կարգով կնքում ուսումնառության մասին պայմանագիր:
  3. Դասարանում սովորողների թիվը 20-25 է։
  4. Ուսուցումը կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցներ կիրառելով։ Դասավանդողը, սովորողը դպրոցում գործածում են սահմանված տեխնիկական պայմաններին բավարարող անհատական նեթբուք-նոթբուք կամ պլանշետ, տանն ունեն համացանց։ Ծրագիրը դպրոցում ապահովում է անլար ինտերնետից, համակարգչից, էլ.գրատախտակից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն։
  5. Մեդիագրադարանը, մասնաճյուղի կայքը, դասվարի բլոգը, դպրոցի գրադարանը սովորողին տանը, դպրոցում ապահովում են անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային և տպագիր նյութերով, միջոցներով։
  6. Ուսումնական տարին կազմակերպվում է կրթահամալիրի, դասարանի տարեկան ուսումնական օրացույցով։ Դրանցով են որոշվում ուսումնական գործունեությունները, ստուգատեսները, ծեսերը և տոները։
  7. Սովորողի ֆիզիկական-ֆիզիոլոգիական, առողջական, սոցիալական վիճակի տվյալները, դրանց փոփոխությունները, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում։
  8. Ուսումնական շաբաթը 5-օրյա է։
  9. Գործունեության բոլոր ձևերը միավորվում են «Իմացումի հրճվանք» ծրագրում, որը ղեկավարում է դասվարը՝ իր օգնականի հետ։
  10. Ուսումնական օրը ներառում է Ծրագրի 15 րոպե տևողությամբ ընդհանուր պարապմունք՝ սահմանված կարգով և ծրագրով։
  11. Ուսումնական գործունեության կազմակերպման մեջ սահմանված կարգով կիրառվում է հեռավար-ընտանեկան ուսուցման ձևը։
  12. Մայրենի խոսքի զարգացումն իրականացվում է անընդհատ՝ խթանելով սովորողի ինքնարտահայտվելու ցանկությունը։ Թատերական, երաժշտական խաղերը, ներկայացումները, բանաստեղծությունների բերանացի անելը, հեքիաթների ունկնդրումն ու քննարկումները խոսքի զարգացման կազմակերպման ձևեր են։ Գրավոր խոսքի ուսուցումն ու զարգացումը կազմակերպվում է երրորդ շրջանից՝ բանավոր գործունեությանը զուգահեռ՝ անընդհատ բավարարելով սովորողի գրել-կարդալու պահանջն ու անհրաժեշտությունը։
  13. Անգլերենի և ռուսերենի ուսուցումն իրականացնում են ուսումնական առաջին, երկրորդ շրջաններում դասվարը՝ մուլտֆիլմերի, ուսուցողական ֆիլմերի, երգերի ունկնդրմամբ, էլեկտրոնային խաղերով, երրորդ շրջանից՝ նաև անգլերենի, ռուսերենի դասավանդողներ։
  14. Բնագիտական գործունեությունը կազմված է «Իմ խնամած բույսերը», «Իմ խնամած կենդանիները» ուսումնական նախագծերից։ Բնագիտության ուսուցում իրականացվում է նաև բնության, բնական երևույթների ամենօրյա դիտարկումների, ուսումնական ագարակում իրականացվող նախագծի, ուսումնական ճամփորդությունների միջոցով։
  15. Թվաբանությունն ամենօրյա գործունեություն է՝ բանավոր հաշվարկի, չափումների, համեմատությունների, համադրումների և հակադրումների ձևով։
  16. Երաժշտական գործունեությունը ներառում է երգ, պար, երաժշտության ունկնդրում, ռիթմիկա-շարժում, երաժշտական գործիքների հետ ծանոթացում, երաժշտական խաղեր, պարերգեր։
  17. Մարմնակրթությունն իրականացվում է ամենօրյա մարզական գործունեությամբ՝ մարմնամարզություն, եռամարտ՝ լող, հեծանվավարություն, վազք, մարզական և բակային խաղեր։ Լողալ կարողանալը պարտադիր ուսումնական կարողություն է, որ կազմակերպվում է շաբաթական մեկ անգամ փակ լողավազանում, սեպտեմբերին և հունիսին՝ նաև բացօթյա։
  18. Կերպարվեստ և տեխնոլոգիա գործունեությունը ներառում է նկարչությունը, ծեփը, խոհանոցային, բակային աշխատանքի, շրջակա միջավայրի խնամքի և ինքնասպասարկման աշխատանքի, ծեսերի, ներկայացումների, խաղերի, ստուգատեսների ընթացքում ձեռք բերած հմտությունները։
  19. ՏՀՏ-ն հմտությունները ձեռք են բերվում ուսումնական գործունեության ընթացքում։
  20. Լրացուցիչ կրթությունը դաշնամուրի, պարի, թատրոնի, կերպարվեստի, խեցեգործության, շախմատի, լողի, մարմնամարզության, թեթև ատլետիկայի ուսումնական գործունեությունն է, որոնց կազմակերպման համար սովորողի ծնողի հետ կնքվում է լրացուցիչ կրթության պայմանագիր՝ որպես ուսումնառության պայմանագրի հավելված։
  21. Ամբողջ գործունեությունը սահմանված կարգով կազմակերպվում է հիգիենիկ, այդ թվում՝ բացօթյա, միջավայրում։
  22. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության բաղկացուցիչն են։
  23. Կրթական ծրագիրն ապահովում է սովորողի ամբողջական ներառում։
  24. Սովորողի ուսուցում-զարգացումը կազմակերպվում է նաև տանը՝ ընտանեկան նախագծերի միջոցով, ծնողների մասնակցությամբ։
  25. Սովորողների ամենօրյա գործունեությունը դասվարը, նրա օգնականը պարբերաբար ներկայացնում են իրենց ուսումնական բլոգներում, անհատական արժեքային համակարգի, հմտությունների, կարողությունների որակական բնութագիրը, ցուցանիշները, ծնողի մասնակցությամբ, գրանցվում են սովորողի աճի և զարգացման դիտարկման թերթիկում։
  26. Սովորողի ուսումնական գործունեության այլ արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ամենամսյա ստուգատեսներում (ամսիկներ), ներկայացումներում, ցուցահանդեսներում։
  27. Հուլիս–օգոստոս ամիսներին սովորողը կարող է մասնակցել «Ամառային պարտեզ» ծրագրին։
Рубрика: 2022-2023 ուս․ տարի

«Իմացումի հրճվանք» ծրագրի 2022-2023թթ․ ուսումնական օրացույց

Օգոստոսի 22-31՝ մանկավարժական օգոստոսյան բաց ճամբար


Օգոստոսի 31՝ 2022-2023 ուսումնական տարվա, ուսումնական առաջին շրջանի մեկնարկ կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում

Սեպտեմբերի 1-ից՝ ուսումնական առաջին շրջանի պարապմունքներ

Սեպտեմբերի 1՝

  • «Գիտելիքի օրը բարձունքին» նախագծեր
  • «Գիտելիքի օրը Երևանում, Հայաստանում» ընտանեկան նախագծեր

Սեպտեմբերի 1-15՝

  • «Ես» ուսումնական նախագծի մեկնարկ
  • «Չամիչ» ուսումնական TV  մեկնարկ
  • «Լողափնյա աշուն» բաց, բացօթյա ճամբարներ դպրոց-պարտեզներում
  • Դպրոց բնության գրկում. ուսումնական բաց-բացօթյա նախագծեր դպրոցներում

Սեպտեմբերի 4՝ կրթական շքերթ

Սեպտեբերի ․․․՝ հեղինակային կրթական ծրագրի բաց ցանցի սեպտեմբերյան ամենամյա ստեղծագործական հավաք

  • 2022-2023 ուստարվա առաջին շրջանի, շուրջտարյա ուսումնական նախագծերի ներկայացում
  • հայրենագիտական-արշավախմբային մեկօրյա. «Անկախության տոն. բարձունքների նվաճում» նախագծեր

Սեպտեմբերի 25-հոկտեմբերի 9՝ Կոմիտասյան օրեր

Հոկտեմբերի 3-4՝ ուսուցչի տոնը բարձունքին
Հոկտեմբերի ․․․՝ Խնկոյանական օրեր

Նոյեմբերի ․․․

  • «Ուսումնական աշուն» նախագիծ
  • դպրոց բնության գրկում
  • մանկավարժական աշնանային բաց ճամբար

Նոյեմբերի 2-30՝ Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը

Ուսումնական մառան նախագիծ

  • Թթուդրիկի ծես
  • Լավաշթխիկի ծես
  • Շարոց թաթխիկ-սուջուխի ծես

Նոյեմբերի ․․․՝ Հարիսայի ծես սեբաստացի բաց համայնքում

Դեկտեմբերի 1-․․․՝ 

  • «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ». ելքի ու մուտքի ստուգատես. ամանորի տոնախմբություններ

Դեկտեմբերի ․․․՝ 

  • մանկավարժական ձմեռային բաց ճամբար

Դեկտեմբերի ․․․ — 2023թ. հունվարի 7՝ «Ուսումնական ձմեռ» նախագիծ

Հունվարի 5-6՝ Սուրբ Ծնունդ
Հունվարի 8՝ ուսումնական երկրորդ շրջանի մեկնարկ
Հունվարի 8-31՝ նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ.

  • Հանրակրթական Դիջիթեք 2022. թվային ուսուցման միջոցներով ուսուցման նախագծերի և մեթոդների
  • բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի
  • մարմնամարզական նախագծերի
  • ձմեռային մարզական խաղերի
  • ազգագրական ձմեռային փառատոն

Հունվարի …՝ Դդմածես նախագիծ — ղափամա

Փետրվարի 1՝ ուսումնական երրորդ շրջանի մեկնարկ
Փետրվարի 1-մարտի 13՝ «Կարդում ենք Թումանյան» ստուգատես
Փետրվարի…` « Տիառնընդառաջ-Բարեկենդանի ծես »

Մարտի 1-ապրիլի 9՝

  • «Ձոն». տեխնոլոգիական նախագծերի ստուգատես

Մարտի ․․․` 

  • «Ուսումնական գարուն» հեռավար-առցանց նախագծեր
  • մանկավարժական գարնանային բաց ճամբար (հեռավար-առցանց)
  • կրթական փոխանակումներ, ուսումնական ճամփորդություններ, ճամբարներ

Ապրիլի ․․․՝  « Զատիկածես »

Ապրիլի ․․․՝ «Աղայան-Ռոդարի» նախագիծ

Մայիսի ․․․՝ հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա մայիսյան հավաք
Մայիսի 1-ից՝ « Ես կարողանում եմ, Ելք ստուգատեսներ »․ ուսումնական երրորդ շրջանի ամփոփում
Մայիսի ․․․՝ Հանրապետության օրեր․Հայացք բարձունքից
Մայիսի ․․․-հունիսի ․․․՝ ուսումնական չորրորդ շրջան․ փառատոնային ճամբարներ

  • Հակաբացիլ Կոմիտաս
Рубрика: Շաբաթվա աշխատակարգ

Աշխատանքային նախագիծ՝ 27․06-30․06

Դասվարի աշխատանքային նախագիծ

Հունիսի 27՝ երկուշաբթի

11:00-13։30  Աշխատանք դասվարի հետ

13:30-14:30 Ամառային լողափ

15:00-15:30 Ճաշ

15։30 -16:15 Զբոսանք բակում

16:30-17։00  Դասարանի կարգի բերում և սովորողների ճանապարհում Հարավային դպրոցից

Читать далее «Աշխատանքային նախագիծ՝ 27․06-30․06»
Рубрика: Ստուգատեսեր

«Ջա՜ն, լողափ»  լողափային գործունեության ստուգատես 

Օրը՝ 23.06.2022
Ժամը՝ 11:00
Մասնակիցները՝ Հարավային դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Գայանե Թորոսյան, Անի Հակոբյան

Անցկացման վայրը՝  Հարավի ամառային լողափ
Նպատակը՝ լողալու հմտությունների ցուցադրում, լողափնյա խաղերի շքերթ

Ծրագրում`

  • 6 տարեկանների լողափ-fashion ցուցադրություն
  • լողափնյա խաղեր
  • լողափնյա մարմնամարզություն
  • ցնցուղ, լող

Ընթացքը՝

fashion-ցուցադրություն՝ սովորողները ցուցադրում են իրենց լողազգեստները, լողի պարագաները, պառկում սրբիչներին, թիթիզանում-լուսանկարվում:

Լողափնյա խաղեր՝
Խաղ 1
Սովորողները բաժանվում են 2 խմբի: Յուրաքանչյուր խմբից 1 սովորող թասիկը ձեռքին վազելով մոտենում է ջրով լի դույլին,թասիկով ջուր վերցնում, վազելով հետ է վերադառնում` թասիկի ջուրը  դատարկելով դատարկ դույլի մեջ, դատարկ թասիկը փոխանցում է ընկերոջը:

Խաղ 2
Սովորողներն իրար հետևից շարքով նստում են գետնին։ Առաջին նստած սովորողի մոտ դրվում է դույլով ջուր, իսկ վերջին սովորողի մոտ՝ դատարկ դույլ։ Փոքրիկ թասիկով (կամ բաժակով) սովորողը վերցնում է ջուրը  և այն գլխի վրայով առանց ետ նայելու, փոխանցում է հետևում նստած սովորողին։ Այդպես փոխանցելով առջևի դույլի միջի ջուրը պետք է լցվի հետևում դրված դատարկ դույլի մեջ։

Անհրաժեշտ պարագաներ՝

  • լողազգեստ
  • ռետինե գլխարկ
  • լողաթափեր
  • սրբիչ
  • դույլեր, պլաստմասե բաժակներ
Рубрика: Շաբաթվա աշխատակարգ

Աշխատանքային նախագիծ՝ 20․06-24․06

Դասվարի աշխատանքային նախագիծ

Հունիսի 20՝ երկուշաբթի

9։00-13։30 Փոխարինում դասվարին

13:30-14:30 Ամառային լողափ

15:00-15:30 Ճաշ

15։30 -16:15 Զբոսանք բակում

16:30-17։00  Դասարանի կարգի բերում և սովորողների ճանապարհում Հարավային դպրոցից

Читать далее «Աշխատանքային նախագիծ՝ 20․06-24․06»
Рубрика: Ստուգատեսեր

Հարսանի՜ք է, հարսանի՜ք

Նախագիծ

Առավոտյան, բարձր տրամադրությամբ, սկսեցինք մեր հարսանիքը՝ փեսայի գովքով, կարմիր-կանաչ կոսպանդ հագցնելով։ Հետո փեսայի ու հարսանքավորների հետ,երգով- պարով, գնացինք հարսի հետևից։ Գովեցինք հարսին, ազգային երգով, պարով ու լողափով նշեցինք մեր ծիսական հարսանիքը։