Рубрика: Բնագիտական փորձ

Բնագիտական փորձ՝ հանգցնում ենք մոմը գազով։


Մեզ անհրաժեշտ են՝
Բաժակներ
Լիմոնի աղ
Ջուր
Սոդա
Գդալ
Մոմեր
Լուցկի։

Սզբում լուծում ենք լիմոնի աղը ջրում, բաժակում լցնում ենք սոդա, ավելացնում լիմոնի աղի լուծույթը։
Սկսվում է ռեակցիան, առաջանալով ածխաթթու գազ։ Վառում ենք մոմերը։Մոտեցնում ենք լուծույթով բաճակը մոմերին՝մի փոքր թեքելով, և ականատես լինում, թե ինչպես են հանգում մոմերը։
Պատճառն այն է, որ ածխաթթու գազը ծանր է օդից, և բաժակը թեքելուց այն կարծես թափվում է ներքև՝ հանգցնելով մոմը։Եվ քանի, որ ածխաթթու գազը չի այրվում, մոմերը հանգում են։

Рубрика: Բնագիտական փորձ

Բնագիտական փորձ. հրաբուխ բաժակում ։

Փորձի համար մեզ անհրաժեշտ են.
Բուսայուղ
Ցանկացած փրփրացող դեղահ աբ(шипучая таблетка)
Գունանյութ(մեզ մոտ գուաշ է)։
Խառնում ենք բուսայուղը ջրին 2։1 հարաբերությամբ , ավելացնում ենք ներկ և 《շիպուչկան》։
Հաբից ածխաթթու գազ է առաջանում, պղպջակները ձեթի միջով անցնում են, իրենց հետ տանելով ներկված ջրից։Ճանապարհին պղպջակները  միանում են, դառնում ավելի մեծ կաթիլներ։ Հասնելով վերև, ածխաթթու գազը օդ է բարձրանում, իսկ ջրի կաթիլը սահուն իջնում է ներքև։

Рубрика: Բնագիտական փորձ

Բնագիտական փորձ։Կախարդական անձեռոցիկը։


Հետաքրքրաշաժ փորձ։
Մեզ անհրաժեշտ է .
2 բաժակ՝ մեծ և փոքր
Անձեռոցիկ։
Ի՞նչ է կատարվում։Ջրի մեջ իջեցված բաժակի մեջ ջուր չի՞ լցվում։
Այո՛։ Որովհետև ամբողջ ազատ տարածքը զբաղեցնում  են անձեռոցիկն ու ջուրը։ Եվ քանի դեռ բաժակում օդ կա, ջուրը այնտեղ չի լցվի և անձեռոցիկը չի թրջվի։