Ուսուցման, դասավանդման և դասավանդում սովորեցնելու մասին։ Ջորջ Փոյա
Գրագետ և բանիմաց մասնագետ լինելուց առաջ, մանկավարժը նախ պետք է սովորողի համար լավ հոգեբան լինի։
Դասը ստացված լինելու համար անհրաժեշտ է նախքան դասարան մտնելը պլանավորել և կազմակերպել դասը։ Այն պիտի այնքան հետաքրքիր ու մոտիվացնող լինի ,որ սովորողներ ներգրավվեն դասի մեջ։ Ուսուցիչը՝ իր առաջ նպատակ դնելով ,պետք է սովորողին մղի դեպի մտածողություն ու ընդլայնի նրա մտահորիզոնը։
Իմ սիրելի մաթեմատիկան մտածողության լավագույն խթանն է համարվում։ Այն պարզապես առարկա չէ ,որովհետև մաթեմատիկան հնարավորություն է տալիս լավագույն լուծումներ գտնել, տարբեր իրավիճակներում։
Ուսուցչի տված նյութը նախ պետք է իր համար հետաքրքիր լինի ,որպեսզի վստահ լինի որ սովորողը չի ձանձրանա։ Դրա համար անհրաժեշտ է տվյալ առարկայի մեջ «գտնել»,«ստեղծել» հետաքրքրություններ։
Սովորողի հայտնած ,անգամ սխալ կարծիքը ,պետք է ուսուցչի համար կարևոր լինի ,որպեսզի երեխան զգա իր պատասխանի կարևորությունը ու չկաշկանդվի։