Рубрика: Մայիսյան հավաք

Վարպետության դաս.ատամնաբույժ հայրիկը 

Նախագիծ

Հարթակում Մենուայի հայրիկն էր։ Նա ատամնաբույժ է։ Օրվա թեման ատամներն էին, նրանց խնամքը։ Մենուայի հայրիկը ներկայացրեց սովորողներին ատամների խնամքի բոլոր տարբերակները, նշեց այն մթերքները որոնք վնասակար են ատամիկների համար։ Նա նաև զննեց բոլորի ատամիկները և տվեց ցուցումներ։
Իսկ երեկոյան ընտանեկան դպրոցում սովորողները քնելուց առաջ լվացել են իրենց ատամները արդեն իսկ ճիշտ տարբերակով և տեսանյութերը ուղարկել մեզ։

Рубрика: Ճամփորդություններ, Մայիսյան հավաք

Համբարձում բարձունքին

Նախագիծ

Եվս մեկ գեղեցիկ ճամփորդական օր ունեցանք, ուղևորվեցինք Ծաղկունք՝ համբարձման ծեսը նշելու։

Վաղ առավոտին, դպրոց հասնելուն պես, սկսեցինք պատրաստվել, վերցրեցինք այն ամենն ինչ անհրաժեշտ է ճամփորդող սեբաստացուն և ճանապարհ ընկանք։

Ծիսական երգ ու պարով, բարձունք հաղթահարելով, խինդ ու ծիծաղով լեցուն օր ունեցանք։

Ծեսի ուղիղ եթերները՝

Ուղիղ եթեր 1

Ուղիղ եթեր 2

Ուղիղ եթեր 3

Ուղիղ եթեր 4

Տեսանյութերը Գայանե Թորոսյանի յութուբյան ալիքից՝

Читать далее «Համբարձում բարձունքին»
Рубрика: Շաբաթվա աշխատակարգ

Աշխատանքային նախագիծ՝ 30․05-03․06

Դասվարի աշխատանքային նախագիծ

Մայիսի 30՝ երկուշաբթի

9։00-10։55 Մաթեմատիկայի դասաժամի փոխարինում արևելյան դպրոցում

11:00-13:30  Աշխատանք դասվարի հետ

13:30-14:00 Զարգացնող խաղեր

14:00-15:00 Տեխնոլոգիական աշխատանք

15:00-15:30 Ճաշ

15։30 -16:15 Զբոսանք բակում

16:15-17։00  Դասարանի կարգի բերում և Սովորողների ճանապարհում երթուղայիններով

Читать далее «Աշխատանքային նախագիծ՝ 30․05-03․06»
Рубрика: Մանկավարժական ակումբ

Սովորեցրու քեզ մտածել: Էդվարդ դը Բոնո

Մանկավարժական ակումբ

Մարդը՝ մասնավորապես դասավանդողը, պետք է ունենա ճկուն մտածելակերպ, խնդրի բոլոր կողմերը տեսնելու, գնահատելու ու մոտեցումներ ունենալու, երբեմն որոշ ուղղություններ շրջանցելու, փոխարենը այլընտարանքայինն գտնելու կարողություն։ Եվ այո՛, այլընտրանքներ փնտրելու առավելությունները միանգամայն ակընհայտ են։ Առաջին գտածը չի նշանակում լավագույնը։ Այլընտրանքների շարքը թույլ է տալիս համեմատելու, գնահատելու և ամենալավ տարբերակը գտնելու։

Մտածողության կարևոր բաղկացուցիչ մասը նախագծումն է։ Նախագծումը հետագա անելիքիդ կմախքային պատկերն է, որի միջոցով ավելի ամբողջական պատկերացում կարող ես ունենալ։ Այս ամենի վառ օրինակ ինձ համար կրթահալիրն է։ Մենք որդեգրել ենք մոտեցում, որով սովորողին տալիս ենք հնարավորություն ունենալ այլընտրանքներ, ստեղծել իրենը։ Իսկ ուսուցումը նախագծային է։

Рубрика: 5 տարեկաններ, Ճամփորդություններ

Կոմիտասյան հունիսի 1

Օրը՝ 01.06.2022
Ժամը՝ 10:00
Անցկացման վայրը՝ Թումոյի այգի
Մասնակիցները՝ Հարավի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝  Գայանե Թորոսյան, Անի Հակոբյան
Երաժշտության պատասխանատու՝ Մարիամ Մնացականյան

Հակաբացիլ Կոմիտաս.նախագիծ
Հագուստը՝5 տարեկանները ներկայանում են դասարանական գունավոր շապիկներով
Նպատակը՝ Կոմիտասյան օրերի շրջանակում ներկայացնել Կոմիտասի ստեղծագործությունները, սովորողների երաժշտական, խաղային գործունեությունը


Խնդիրները՝

  • Երաժշտության միջոցով սովորողներին հաղորդակից դարձնել ազգային մշակույթին,
  • Սովորողների մոտ ձևավորել երաժշտական ունակություններ, երգելու, երգը խաղալով ներկայացնելու կարողություններ,
  • Տարածել կոմիտասյան երաժշտությունը:

Ծրագրում՝ 

Ազգային խաղ՝ «Մամի՜, մամի՜, խաղողը հասե՞լ է…» 
Խաղը՝ Մարինե Մկրտչյանի ուսումնական բլոգից
Նկարագրությունը՝ 
Երեխաները բռնում են միմյանց ձեռքից և ուղիղ գծով կանգնում: Շարքի վերջում
կանգնածներից մեկը մյուսին
 հարցնում է.

  • Մամի, մամի, խաղողը հասե՞լ է:
    Մյուսը պատասխանում է.
  • Հասել է, հասմըսել է,
    Շանը կտամ, գելին կտամ,
    Քեզ մի ճութ չեմ տա:
  • Ինչո՞վ գամ` որ տաս:
  • Դհոլ — զուռնով:
    Հարցնողն իր խմբով, դհոլի և զուռնայի ձայներին նմանեցնելով, որևէ երաժշտություն «նվագելով», շարքի առջևից գալիս և անցնում է պատասխանողի և նրա կողքին կանգնածի թևերի տակով: Երբ շարքը նորից շարվում է իր նախկին դիրքով, պատասխանողի կողքին կանգնածի դիրքը փոխվում է: Նրա ձեռքերը խաչված են, իսկ ինքը՝ շրջված հակառակ կողմ: Երկխոսությունը կրկնվում է մի քանի անգամ: Յուրաքանչյուր երկխոսության վերջում հանձնարարությունը տարբեր է լինում՝ ձիով,մեքենայով, թռչկոտելով, մի ոտքով թռնելով, ավանակով, հաց ուտելով (հա՜մ, հա՜մ, հա՜մ, հա՜մ,) երգելով, գնացքով, զմփիկով, նապաստակի նման ցատկելով և այլն: Ամեն անգամ անցնում են արդեն շրջվածի և կողքին կանգնածի բռնած ձեռքերի տակով: Երբ անցնում են վերջին զույգի թևերի տակով, պատասխանողն ասում է.
  • Մամին կասի՝ սխտոր ծեծենք: 
    Շարքը, բաց չթողնելով ձեռքերը, ռիթմիկ թռիչքներ է կատարումբացականչելով.
  • Չը՜խկ, չը՜խկ, չը՜խկ, չը՜խկ:
  • Մամին կասի` լվացք ենք արել, պարանը կարճ է:
  • Քաշենք` երկարի:
    Երկու կողմից խաղավարները, որոնց կողմից է շարքի կեսը, նրանց հետ քաշում են այնքան, մինչև մեջտեղի կամ որևէ զույգի ձեռքեր իրարից բաժանվեն:

Արդյունքները  կամփոփվեն տեսանյութերի տեսքով, որոնք կտեղադրվեն դասարանական բլոգում ենթակայքում: