Рубрика: 2022-2023 ուս․ տարի, 5 տարեկաններ

Ծաղկային կոմպոզիցիա

Հասարակ ստվարաթղթի միջոցով ստացանք գեղեցիկ ծաղկային կոմպոզիցիա։
Զբոսնեցինք հարավային դպրոց֊պարտեզի բակում, հավաքեցինք ծաղիկներ։
5 տարեկանների համար սա ևս մի հաճելի զբաղմունք էր։

Рубрика: 2022-2023 ուս․ տարի, 5 տարեկաններ

Ելակի ֆրեշ 🍓

Ինքնուրույն հինգ տարեկանները այսօր նախ իրենք լվացվեցին, հետո լվացրեցին, մաքրեցին ելակը, և իրենց իսկ ձեռքերով պատրաստեցին ֆռեշ։ Հետո նշեցին, որ իրենց պատրաստած ֆրեշը ամենահամովն է։

Рубрика: 2022-2023 ուս․ տարի, 5 տարեկաններ

Պատկերում ենք ծիտը հեքիաթի հերոսներին

Այսօր, սեպտեմբերմեկյան ուրախ եռուզեռի հետ միաժամանակ, հասցրել ենք ունկնդրել, ծանոթանալ 《Ծիտը》հեքիաթին։ Իսկ ավելի պատկերավոր պատկերացում ունենալու համար, հինգ տարեկանները նկարեցին հեքիաթը, հերոսներին։

Рубрика: 5 տարեկաններ

Կարդա՛ և բացատրի՛ր

5-6 տարեկանները սիրում են խաղալ, այն էլ` ուսումնական խաղեր։ Այս անգամ կարդացին բառեր և փորձեցին բացատրել դրանց նշանակությունը։

Նրանց հետաքրքիր մեկնաբանություններին և մտքի թռիչքին հետևե՛ ք ստորև.

Рубрика: 5 տարեկաններ

Թումանյանով Կոմիտաս. ուսումնական առաջին շրջանի ամփոփումը 

Նախագիծ

Թումանյանականով ու Կոմիտասով խառնաշփոթով ամփոփեցինք ուսումնական առաջին տարին։ Ներկայացրեցինք Ծիտը հեքիաթը։

Տեսանյութը Գայանե Թորոսյանի յութուբյան ալիքից։

Рубрика: 5 տարեկաններ

Ստեղծում են 5-6 տարեկանները.հարթակում ծնողն է

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ, դասավանդողներ

Պատասխանատուներ՝ Գայանե Թորոսյան , Անի հակոբյան 

Գործունեության կազմակերպիչ՝ ծնող Արուսյակ Դուրյան

Վայրը՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա 

Օրը՝ 08.06.2022
Ժամը՝ 11:00-12:00

Նպատակը՝ 5-6 տարեկանների լաբորատորիայում սովորողների հետ ստեղծել փոքրիկ գործարանի մոդել, պատկերացում տալ՝ ինչպես են միասին աշխատում բոլոր բաժինները վերջնական արտադրանք տալու համար։ Արտադրել մազակալներ և կրծքազարդեր։

Նկարագրություն՝

Հունիսի 8-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սովորողներ Արեգա և Աստղիկ Հովհաննիսյանների մայրիկ՝ Արուսյակ Դուրյանը , կանցկացնի վարպետության դաս, սովորողների հետ կստեղծի գործարան, որտեղ կարտադրենք մազակալներ և կրծքազարդեր։

Խնդիրներ՝

  • Զարգացնել տեխնոլոգիական հմտությունները
  • Ձևավորել հետաքրքրություն կտորով աշխատանքի հադեպ
  • Ստեղծել 5-6 տարեկանների արտադրամաս
  • Ձևավորել փուլ առ փուլ աշխատելու հմտություն

Ընթացք՝

Սկզբում սաներին կներկայացնենք,որ պետք է միասին պատրաստենք կտորից կրծքազարդեր և մազակալներ, և այդ ամենը կանենք գործարանի օրինակով։Միասին անուն և լոգո կմտածենք գործարանի համար, հերթով կհասկանաք՝ ինչ փուլերով է անցնում կտորը, որպեսզի ծաղիկ ստացվի, կստեղծենք բաժիններ՝ կտրատման բաժին, սոսնձման, ամրացման, փաթեթավորման: Կկազմակերպենք արտադրանքի փորձարկում և ֆոտոնկարահանում։ Վերջում կնկարենք լոգոն կպչուն թղթի վրա և կփաթեթավորենք։
Աղջիկները կպատրաստեն մազակալներ, տղաները մայրիկների համար կրծքազարդեր։

Արդյունքները կհրապարակվեն դասարանական բլոգում։