Рубрика: 2022-2023 ուս․ տարի, Տեխնոլոգիական աշխատանքներ

Ամանորյա կախազարդեր

5 տարեկանները շարունակում են ստեղծագործել։ Ամանորյա իրարանցում. Ուսումնական տեխնոլոգիական նախագծի շրջանակներում պատրաստեցինք Ամանորյա զարդարանք։

Рубрика: Տեխնոլոգիական աշխատանքներ

Ամանորյա զարդարանքներ

Ամանորյա իրարանցում. Ուսումնական տեխնոլոգիական նախագիծ-ի շրջանակներում պատրաստել ենք Ամանորյա զարդարանքներ ու էլ ավելի գեղեցկացրել մեր դասարանը։ Պատրատել են Ամանորյա օղակ և այլընտրանքային տոնածառ։

Рубрика: Տեխնոլոգիական աշխատանքներ

Ամանորյա իրարանցում. Ուսումնական տեխնոլոգիական նախագիծ

Տեխնոլոգիական նախագիծ

Վայրը՝ Հարավային դպրոց

Մասնակիցներ՝ 5 տարեկաներ

Ընթացքը՝ դեկտեմբերի 1-27

Նպատակը՝

  • Դասարան-լաբորատորիան վերածել տոնական միջավայրի
  • Ստեղծել ամանորյա աքսեսուարներ
  • Զարգացնել սովորողի երևակայությունը, մոտորիկան, ստեղծագործելու կարողությունը
  • Նպաստել ընտանիքի ներգրավվածությանը աշխատանքներին

Խնդիրները՝

  • Սովորողների հետ ընտրել ամանորյա խաղալիքներ, տոնածառ, քննարկել՝ ի՞նչ նյութից է պատրաստված, ինչպե՞ս ենք մենք պատրաստելու։
  • Համագործակցել ընտանեկան դպրոցի հետ
  • Դասարան-լաբորատորիան վերածել արհեստանոցի, որտեղ ամեն ինչ կպատրաստեն 5 տարեկան սովորողները։

Նախատեսվող աշխատանքներ՝

  • Ամանորյա կախազարդեր
  • Ինքնաշեն տոնածառ
  • Ինքնաշեն խաղալիքներ
  • Տոնական օրացույց
  • Ամանորյա բացիկներ

Արդյունքները կհրապարակվեն դասարանական բլոգում, ենթակայքում, համացանցում։

Рубрика: 2022-2023 ուս․ տարի, Տեխնոլոգիական աշխատանքներ

Պատրաստում ենք հովանոց

Աշնան վերջին օրերն են, այսօր էլի խոսեցինք աշնանը բնորոշ երևույթների մասին, սովորողները նշեցին նաև անձրևելու մասին։ Որոշեցինք հենց այդ թեմայով էլ տեխնոլոգիական աշխատանք կատարել։ Պատկերեցինք հովանոց ու անձրև։