Рубрика: Մայիսյան հավաք

Վարպետության դաս.ատամնաբույժ հայրիկը 

Նախագիծ

Հարթակում Մենուայի հայրիկն էր։ Նա ատամնաբույժ է։ Օրվա թեման ատամներն էին, նրանց խնամքը։ Մենուայի հայրիկը ներկայացրեց սովորողներին ատամների խնամքի բոլոր տարբերակները, նշեց այն մթերքները որոնք վնասակար են ատամիկների համար։ Նա նաև զննեց բոլորի ատամիկները և տվեց ցուցումներ։
Իսկ երեկոյան ընտանեկան դպրոցում սովորողները քնելուց առաջ լվացել են իրենց ատամները արդեն իսկ ճիշտ տարբերակով և տեսանյութերը ուղարկել մեզ։

Рубрика: Ճամփորդություններ, Մայիսյան հավաք

Համբարձում բարձունքին

Նախագիծ

Եվս մեկ գեղեցիկ ճամփորդական օր ունեցանք, ուղևորվեցինք Ծաղկունք՝ համբարձման ծեսը նշելու։

Վաղ առավոտին, դպրոց հասնելուն պես, սկսեցինք պատրաստվել, վերցրեցինք այն ամենն ինչ անհրաժեշտ է ճամփորդող սեբաստացուն և ճանապարհ ընկանք։

Ծիսական երգ ու պարով, բարձունք հաղթահարելով, խինդ ու ծիծաղով լեցուն օր ունեցանք։

Ծեսի ուղիղ եթերները՝

Ուղիղ եթեր 1

Ուղիղ եթեր 2

Ուղիղ եթեր 3

Ուղիղ եթեր 4

Տեսանյութերը Գայանե Թորոսյանի յութուբյան ալիքից՝

Читать далее «Համբարձում բարձունքին»
Рубрика: Մայիսյան հավաք

Շախմատի աշխարհում.վարպետության դաս

Այսօր ունեցանք հետաքրքիր շախմատային վարպետության դաս։ Մեզ հյուր էր եկել Իզայի հայրիկ Ալեքսանդրը։ Նրա հետ ծանոթացանք շախմատի խաղատախտակին, խաղաքարերին, նրանց մրավորներին ու քայլերին։ Սովորողներից մի քանիսը անգամ լավ տիրապետում էին շախմատային հնարքներին։

Շնորհակալ ենք Իզային և նրա հայրիկին ուսուցողական ու հետաքրքիր հանդիպման համար։

Рубрика: Ճամփորդություններ, Մայիսյան հավաք

Ուսումնական Ագարակ

Նախագիծ
Հրավային դպրոցի 5-6 տարեկանները, իրենց նախաճաշից հետո շտապեցին ուսումնական ագարակ կերակրելու նաև ձիուկներին։ Միասին շրջեցինք ագարակում տեսանք գառնուկ, այծ, սագեր, հավեր, շներ, ավանակ ու իհարկե երախաների սիրելի ձիերին։ Կերակրեցինք նրանց կաղամբ, գազար, խնձոր ու դդմիկով։ Հետո եկավ այդքան սպասված պահը՝ բոլորս ձիավարեցինք։

Рубрика: Մայիսյան հավաք

Շախմատի աշխարհում.վարպետության դաս

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ, դասավանդողներ

Պատասխանատուներ՝ Գայանե Թորոսյան , Անի հակոբյան 

Գործունության կազմակերպիչ՝ ծնող Ալեքսանդր Ղազարյան

Վայրը՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա 

Օրը՝ 24.05․2022
Ժամը՝ 09։30-10:30

Նպատակը՝ սովորողներին փոխանցել գիտելիքներ շախմատի աշխարհից։ Ամրապնդել սովորող-ծնող-դասավանդող կապը։

Նկարագրությունը՝ Հարավային դպրոց-պարտեզի սաներ Իզաբելլա և Ռուբեն Ղազարյանների հայրիկ Ալեքսանդր Ղազարյանը կանցկացնի շախմատի վարպետության դաս ։ Ալեքսանդր Ղազարյանը շախմատի մասնագետ է և աշխատում է որպես մարզիչ՝Շահամիրյանի անվան կրթահամալիրում և Աջափնյակի շախմատի դպրոցում ։

Խնդիրները՝

  • ծանոթանալ շախմատի պատմությանը
  • սովորել խաղաքարերի անվանումները
  • տիրապետել պարզագույն հմտությունների
  • փոխանցել գիտելիքը ավագ սերնդից կրտսեր սերնդին
  • զարգացնել լսողության և ուշադրության զգայարանները։

Արդյունքը կամփոփվի դասարանական բլոգներում , ենթակայքում։

Рубрика: Մայիսյան հավաք

Պատրաստում ենք վաֆլի.վարպետության դաս

Նախագիծ

Պատրաստում ենք վաֆլի։
«Մայիսյան հավաք»-ի շրջանակներում « Հարթակում ծնողն է» նախագծով մեզ հյուր է եկել Եղիշեի մայրիկ Լուսինեն։ Միասին պատրաստեցինք, զարդարեցինք ու համտեսեցինք ամենահամեղ վաֆլիները։

Реклама

Рубрика: Մայիսյան հավաք

Վարպետության դաս.ատամնաբույժ հայրիկը

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ, դասավանդողներ

Պատասխանատուներ՝ Գայանե Թորոսյան , Անի հակոբյան

Գործունության կազմակերպիչ՝ ծնող Արամայիս Մաթևոսյան

Վայրը՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա 

Օրը՝ 23.05․2022
Ժամը՝ 11:00-12:00

Նպատակը՝ սովորողներին պատմել և ցույց տալ՝ ինչպես ճիշտ հետևել ատամների առողջությանը։

Նկարագրություն՝

Մայիսի 23-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սովորողներ Միլլա և Մենուա Մաթևոսյանների հայրիկը՝ Արամայիս Մաթևոսյանը, ով մասնագիտությամբ ատամնաբույժ է, կանցկացնի վարպետության դաս 5-6 տարեկանների խմբում։


Խնդիրները՝

  • Ինչ է ատամը
  • Ինչ գործառույթներ ունի ատամը
  • Ինչպես խնամել այն
  • Բերանի խոռոչի ճիշտ հիգիենա
  • Ատամների համար օգտակար և ոչ օգտակար սնունդ և սովորություններ
  • Ծանոթանալ մասնագիտական գործիքներին, սովորել անվանումները
  • Ատամի խոզանակի և այլ մաքրող միջոցների կիրառումը և խնամքը
  • Զարգացնել լսելու և սովորելու կարողությունները

Ընթացք՝ որպես տեխնոլոգիական գործունեություն, նախապես սովորողների հետ , կպատրաստենք ստվարաթղթե մեծ ատամ։ Յուրաքանչյուր սովորող կունենա A4 թղթի վրա տպագրված ատամնաշար և խոզանակ ։ Ծնողը սովորողներին ցույց կտա ատամները ճիշտ լվանալու ձևը , կցուցադրի մի քանի հմտություններ։ Սովորողների համար կթվարկի ատամների համար օգտակար և ոչ օգտակար ուտելիքների ցանկը։ Հեռուստացույցով կցուցադրվի լուսանկարներ։