Рубрика: Կամավորական աշխատանք

Կամավորի օրագիր

Այսօր կներկայացնեմ 9-րդ դասարանների մասնագիտական կողմնորոշման ծրագրերի երաժշտության պարապմունքից դրվագներ։

Ընկեր Սյուզիի օգնությամբ  սովորեցինք  հայ ժողովրդական «Սոնա յար» երգը, այն Մշո երգերից է: Նույն վերնագրով երգ գրառած և մշակած ունի Կոմիտասը: Բայց սա այլ երգ է: Ընդհանրապես «Սոնա» անունը շատ է օգտագործվում հայ ժողովրդական երգերի մեջ: Իսկ պատճառն այն է, որ «Սոնա» նշանակում է սիրուն, այսինքն՝ «սիրուն յար»: Սիրելիի գովքն է ու իր սիրո արտահայտումը։ Սովորեցինք նաև Ռափայել Պատկանյանի «Նոր տարի» բանաստեղծության համանուն երգը։
Տաղանդավոր սովորողներ ունենք։

Рубрика: Կամավորական աշխատանք

Կամավորի օրագիր։ 9-րդ դասարանների մասնագիտական կողմնորոշման ծրագիր։

Լրամշակվող

Այսօր երկրորդ օրն էր ինչ կամավորական աշխատանքներ եմ տանում 9-րդ դասարանների մասնագիտական կողմնորոշման ծրագրերում, որպես կազմակերպիչ և ինձ համար բավականին հետաքրքիր է այն։ Դեռևս ինձ համար բացահայտումներ եմ անում, համեմատականներ տանում կրտսեր դպրոցի հետ, ծանոթանում ծրագրին, սովորողներին։ Ու արդեն հասցրել եմ սիրել թե՛ սովորողներին, թե՛ այն ամենը ինչ կապված է կազամակերպչի կատարվելիք աշխատանքների հետ։ Օրերն անցնում են հագեցած և բազամաբնույթ։ Մասնակցել եմ ընդհանուր պարապմունքներին՝ փորձելով իմ շուրջ հավաքել սովորողներին, պատասխանել էլ․ նամակագրություններին ,զանգերին, հետևողական եղել սովորողների մասնակցությանը ծրագրերին,կատարել ուսուցիչների փոխարինումներ, սովորողների փոքրիկ խմբով կատարել բակի բարեկարգման աշխատանքներ՝ մաքրելով ամբողջ դպրոցի հարակից տարածքի աղբը։ Իմ առջև ունենալով լավ օրինակ, ի դեմս ընկեր Մարալի՝ ով ջանք չի խնայում օգնելու համար, կազմակերպչի աշխատանքը ինձ համար հաճելի է ու հարազատ։

Рубрика: Կամավորական աշխատանք

Ուրախ մաթեմատիկա։

Այսօր 1.2 դասարանի սովորողների համար պատրաստել էի խաղ։
Խաղի նպատկն է զարգացնել տրամաբանությունը, մտածողությունը,հաշվելու ունակությունը։
Սովորողները պետք է փայտիկների վրա գրված պարզ գործողությունը կատարեն և արդյունքում գցեն համապատասխան բաժակի մեջ։
Գրեթե բոլորի մոտ ստացվեց կատարել առաջադրանքը,իսկ ով դժվարացավ , մատիտների օգնությամ կատարեցինք թվաբանական գործողությունը։

Рубрика: Կամավորական աշխատանք

Ուրախ թվուսուցում։


Խաղի նպատակն է հեշտ, ուրախ, խաղային տարբերակով  սովորեցնել թվանշաններն ու հաշվել։
Սովորողը վերցնում է կամայական քարտ, և վրան ամրացնում համապատասխան  քանակի սեղմակներ։Գրեթե բոլորի մոտ ստացվեց ինքնուրույն կատարել առաջադրանքը, իսկ ում մոտ չստացվեց միասին հասանք սպասված արդյունքի։

Рубрика: Կամավորական աշխատանք

Կամավորական աշխատանք 1.2 դասարանում։

Տրամաբանիկ։

Խաղի նպատակն է զարգացնել  խոսքը  ,երևույթների միջև տրամաբանական կապեր ձևավորելու հմտությունը։
Խաղալով զարգացնում ենք տրամաբանությունը ,երևակայությունը,ուշադրությունը,մտածողությունը։
Առկա են 3 խումբ խաղաքարտեր։Սովորողը պետք է յուրաքանչյուր խմբից ընտրի այնպիսի խաղաքարտ ,որ ստացվի տրամաբանական հաջորդականություն։
Հորինեցիք պատմություններ այդ հաջորդականությամբ։

Рубрика: Կամավորական աշխատանք

Կամավորական աշխատանք 1․2 դասարանում։ Բառակազմիկ։

Սովորում ենք բառակազմություն։ Խաղի նպատակն է զարգացնել միտքը, ուշադրությունը, բառապաշարը և տրամաբանությունը։ Առկա են 3 խումբ խաղաքարտեր։ Սովորողը վերցնում է առաջին խմբից խաղաքարտը և գտնում թե մյուս խմբերի, ո՞ր բառերի գումարից կարող է ստանալ այդ բառը։

Դասարանում միաժամանակ տեղադրվում էր հեռուստացույցը,ուռաա՜։