Рубрика: Նախագծեր

ՁՈՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Մասնակիցներ՝  5 տարեկաններ

Ժամկետը՝  մարտի 1-ից, ապրիլի 7-ը:

Նպատակը՝ Մայրկիկատոն-մայրիկագովք, մեդիահմտությունների՝ տեխնոլոգիական հմտություններ, գարնանամուտ՝ բույսերի խնամք, ծաղկաստանի ստեղծում:

Խնդիրները՝

  • Բանավոր խոսքի զարգացում, երվակայության, ստեղծականության զարգացում,
  • Ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում:
  • Հոգատարության (խնամք), պատասխանատվության, հետևողականության դրսևորում՝ ուսումնական  գործունեության ընթացքում:

Նկարագրությունը՝

Հորինում նկարում մայրիկներին՝ «Իմ մայրիկը»,նկարագրում։

Մեդիահմտություն+տեխնոլոգիա
աշխատում ենք Paint ծրագրով ստեղծում  «Մայրիկաշար» ընթերցարաններ:

Ծաղիկների խնամք, միջավայրի խնամք։

Արդյունքների ամփոփումը դասարանական բլոգում։

Рубрика: Նախագծեր

Փետրվար ամսվա իրականացվող նախագծեր

Կրտսերների ստուգատես «Փետրվարիկ»

Այցելություն Խնկո- Ապոր մանկական գրադարան

Այցելություն Հենրիկ Մալյանի անվան թատրոն

Թումանյանական օրերին ընդառաջ

Բարեկենդանի ծես

Տրնդեզի ծես

Նախագիծը խմբագրման փուլում է

Рубрика: Նախագծեր

Հունվար 2023

Հունվար ամսվա ընթացքում իրականացվելիք նախագծեր
Մասնակիցները՝ Հարավի 5-6 տարեկաններ
Անցկացման վայրը՝ Հարավում, ընտանիքում
Պատասխանատուներ՝ Լուսինե Հակոբյան, Անի Հակոբյան

Рубрика: 2022-2023 ուս․ տարի, Նախագծեր

Գունեղ փորձ «Սեբաստացու օրեր» տոնին ընդառաջ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 5 տարեկաններ

Օր՝ 22․11․22

ժամը՝ 14։00 — 15։00

Նպատակը և խնդիրները՝ Բնագիտական գործունեությունը զարգացնում է երեխայի  տրամաբանական մտածողությունը, ստեղծագործական  միտքը: Բնագիտական փորձերի շնորհիվ զարգանում է երեխայի դիտողականությունը:

Միջավայրը՝  5 տարեկանների խմբասենյակ

Անհրաժեշտ պարագաներ՝ բաժակներ ջուր ներարկիչ ներկ(գուաշ) շաքարավազ։

Ընթացքը` սովորողների գունավոր հեղուկներից շերտեր կստանան։

Արդյունքը` կամփոփենք բլոգում։

Рубрика: 2022-2023 ուս․ տարի, Նախագծեր

Թթուդրիկ. ամփոփում

Այսօր Հարավային դպրոցի 5 տարեկանների խմբասենյակում աշնանային բանջարեղենաշատ ուրախություն էր։

Սովորողների և ծնողների հետ թթուդրիկի ծես իրականացրեցինք։

Տեսաֆիլմը Լուսինե Հակոբյանի՝

Рубрика: 2022-2023 ուս․ տարի, Նախագծեր

Կրթահամալիրի օր, Սեբաստացու օրեր

«Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն» ստուգատեսը ուսումնական օրացույցով հաստատված, կրթահամալիրի ծնունդը խորհրդանշող նախագիծ է, որ իրականացվում է ամեն տարվա նոյեմբեր ամսին:

Ժամանակահատված՝ նոյեմբեր
Մասնակիցները՝  Հարավային դպրոցի 5 տարեկաններ
Նախագծի նպատակը և խնդիրները՝

  • Ստեղծագործական մտածողության զարգացում
  • Ուսումնական նյութերի ստեղծում,
  • Մեդիահմտությունների ամրապնդում

Իրականացվող նախագծեր

Թթուդրիկ

Ուսումնական ճամփորդություն

«Նոյեմբերիկ» կրտսերների ամսիկ- ստուգատես

Այցելություն Խաղողի և գինու դպրոց

Ինքնաշեն խաղ- խաղալիքների ստեղծում

Գունեղ փորձ «Սեբաստացու օրեր» տոնին ընդառաջ

Рубрика: 2022-2023 ուս․ տարի, Նախագծեր

Թթուդրիկ

Նախագծի ժամկետը.՝ Նոյեմբերի 10

Մասնակիցներ՝ 5 տարեկաններ , ծնողներ

Վայրը՝ դասարան-լաբորատորիա

Նախագծի նպատակն ու խնդիրները

  • Նախագծի  ընթացքում սովորողների մոտ ձևավորել ինքնուրույնություն
  • Նախապատրաստվել կրթահամալիրի տոնին
  • բանավոր խոսքի զարգացում
  • մեդիահմտությունների ձևավորում

Գործունեության ընթացք

Նախապես թթուդրիկի ընթացքը բաժանում ենք փուլերի

Լեզվագործունեություն

Զրույց-քննարկման արդյունքում փորձում ենք ճշտել, թե ինչ բանջարեղենի տեսակներ գիտեն, թվարկում ենք, հաշվում, գիտենք արդյոք, թե որտե՞ղ է աճում` հողի տակ, թե հողի վրա, ո՞ր եղանակին, ի՞նչ օգտակար հատկություններ ունի և այլն:
Փորձում ենք «Մի բառ ես, մի բառ դու» մեթոդով փոքրիկ պատում հորինել և ձայնագրել:

Մեդիատեխնոլոգիա և մաթեմատիկա

Սովորողները  նախապես հաշվում են, թե որքան գումար է անհրաժեշտ համապատասխան քանակի բանջարեղեն գնելու համար:

Գնումներ կատարելուց հետո ևս հաշվում են, թե որքա՞ն դրամ ծախսեցին գնումների համար և համեմատում են նախնական հաշվարկի հետ:

Սովորողները բաջարեղենների վերաբերյալ փորձում են ստեղծել հորինուկ , նկարում համակարգչային Paint ծրագրով։

Տեխնոլոգիա, բանգիտություն

Կարևորվում է այն, որ սովորողներն ինքնուրույն իրականացնեն ողջ գործունեությունը /ծնողների և ուսուցչի վերահսկողությամբ/ լվանան բանջարեղենը, մաքրեն կանաչին, կեղևազերծեն սխտորը և այլն: Ինքնուրույն էլ  տեղավորեն տարրաների մեջ:

Հետագայում սովորողները  համացանցից ինքնուրույն տեղեկություններ են հավաքում այն մասին, թե ինչո՞ւ են աղաջրի մեջ տեղավորում թթուն: Ծնողական համայնքը ևս ակտիվորեն մասնակցում է  թթուդրիկի ծեսին: Ծնողներից ամենահմուտները պատմում են թթու դնելու հաջորդականությունը:  Սովորեցնում են, թե  ինչպե՞ս մշակել բանջարեղենը, բանջարեղենի վրա ծակոտկեններ անելու պատճառը և այլն: Սովորողներից մի քանիսի տատիկներին ու մայրիկներին հրավիրում ենք դասարան , որպեսզի սովորողների հետ քննարկում անցկացնեն թթու դնելու հետ կապված: Ինչ յուրօրինակ բանջարեղեն կարելի է օգտագործել թթվի համար, կամ ե՞րբ թթուն պատրաստ կլինի:

Քննարկում ենք նաև մի կարևոր հարց, թե ի՞նչ պրոցես է <<թթվելը>>, ի՞նչ է լինում բանջարեղենի հետ, գույնն ու ձևը փոփոխվո՞ւմ է, թե՝ ո՛չ:

Որպես նախագծի արդյունքն—սովորողները ծանոթանում են թթու դնելու ձևին, տեղեկանում են բանջարեղեններից յուրաքանչյուրի վիտամինների մասին, իմանում են ինչպես օգտագործել բանջարեղենը /եփած, թե հում վիճակում/:

Թատրոն

Բանջարեղենով ստեղծում ենք տարբեր կերպարներ և թթու դնելու ընթացքում խաղում ենք փոքրիկ անսյուժե թատրոն: Սովորողները հորինում են տեղում, իրենց պատկերացնելով այդ կերպարի փոխարեն:

Խաղեր

Գուշակիր

Յուրաքանչյուր բանջարեղենից մեկ հատ դնում ենք սեղանին: Սովորողներից մեկի աչքերը փակում ենք, բանջարեղենից մեկը տալիս ձեռքը: Նա պետք է շոշոփելով գուշակի, թե ինչ է իր ձեռքում:

Պանտամիմո 

Սովորողներից մեկը, առանց բառեր արտասանելու, ցույց է տալիս որևէ բանջարեղեն: Մյուսները պետք է գուշակեն, թե ինչ է ցույց տալիս նա:

Рубрика: Մայիսյան հավաք, Նախագծեր

Ինքնաշեն խաղերի համագործակցային նախագիծ՝ մայիսյան հավաքի շրջանակներում։ Ամփոփում

Նախագիծ

Հյուրընկալել էինք մեր ավագ ընկերներ՝ 1․3 դասարանի սովորողներին։

Միասին խաղացինք մի քանի ինքնաշեն, տարաբնույթ զարգացնող խաղեր։

Խաղերի ընթացքը տեսանյութում ՝

Рубрика: Մայիսյան հավաք, Նախագծեր

Ինքնաշեն խաղերի համագործակցային նախագիծ՝ մայիսյան հավաքի շրջանակներում

Օրը՝ 12.05

Ժամը՝ 14։00-15։00

Վայրը՝ Հարավային դպրոց- պարտեզ

Տևողությունը՝ 1 ժամ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ և 1․3 դասարանի սովորողներ

Համակարգողներ՝ Անի Հակոբյան, Աննա Կիրակոսյան

Նպատակը՝ 

  • Զարգացացնել ձեռքերի մանր մոտորիկան:
  • Կատարել շնչառական վարժություններ:
  • Ամրապնդել երկրաչափական պատկերները:
  • Համագործակցային կարողությունների զարգացում։

Արդյունքները կամփոփենք դասարանական բլոգում։

Рубрика: 5 տարեկաններ, Նախագծեր

Համագործակցային մարզական խաղեր 

Օրը՝ 06.05

Ժամը՝ 11.00-11.30

Վայրը՝ Յուրի Բախշյանի այգի

Տևողությունը՝ 30-45 րոպե

Մասնակիցներ՝ Արևմտյան և Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ

Համակարգողներ՝ Գայանե Թորոսյան, Անի Հակոբյան, Անի Գրիգորյան և ընկերներ

Նպատակը՝ խաղերի միջոցով մարզական հմտությունների զարգացում, մրցակցային և համագործակցային կարողությունների զարգացում, ծանոթացում 5-6 տարեկան ընկերների հետ։

Խնդիրները՝ էստաֆետային խաղերի իրականացում։

Անհրաժեշտ մարզական գույք.

Գնդակներ, օղակներ, բուլավաներ։

Արդյունքները՝ դասարանական բլոգում։