Рубрика: Ճամբար, Ճամփորդություններ

Ճամբարականները ուսումնական ագարակում են

Հարավային դպրոց-պարտեզ֊ի ճամբարականների օրը սկսվեց քայլքով դեպի Ուսումնական Ագարակ, տեսանք կենդանիներին, ձիավարեցինք։ Հետո ճանապարհին տպավորություններով կիսվելով վերադարձանք ճամբար։

Рубрика: Ճամբար

Խոհանոցային գործունեություն․լավաշով ռուլետ


Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի տարատարիք ճամբարականներ

Գործունության կազմակերպիչ՝ Անի Հակոբյան

Վայրը՝ Հարավային դպրոց, խոհանոց

Օրը՝ 13. 07.2022

Նպատակը ՝ պատրաստել, հյուրասիրել, զարգացնել խոհարարական հմտությունները, ձևավորել թիմով աշխատելու կարողություն։

Անհրաժեշտ պարագաներ՝ լավաշ և միջուկի համար ծովախեցգետնի ձողիկներ, եփած ձու, քերած պանիր, մայոնեզ և կանաչի։

Նախագծի ընթացքը՝

Լավաշին դնել միջուկը, հավասարաչափ բաշխել լավաշի մակերեսի վրա։ Փաթաթել ռուլետի պես։ Կտրատել և դնել ափսեի մեջ։ Զարդարել և մատուցել։

Բարի ախորժակ։

Արդյունքը՝ բլոգում։

Рубрика: Ճամբար, Ճամփորդություններ

Բնապահպանական վրանային ճամբար Վաղաշենում

Վայրը՝ Գեղարքունիքի մարզ, Վաղաշեն գյուղի մոտ, Սևանի ափին բնապահպանական-արշավախմբային ճամբար

Երթուղու քարտեզը

Ժամկետը՝ հուլիսի 9-11-ը

Մեկնումը՝ ժամը՝ 9։00, Սբ․Երրորդություն եկեղեցու բակից

Վերադարձը՝ մինչև 18։00, Սբ․Երրորդություն եկեղեցու բակ

Ճամբարի ուղղությունները՝

  • Մարզական
  • Բնապահպանական
  • Հայրենագիտական
  • Առողջագիտական
  • Երաժշտական

Պատասխանատու՝ Լենա Ղազարյան, Անի Հակոբյան

Անհրաժեշտ իրեր․

  1. ճանապարհի բրդուճներ, ջուր
  2. տաք հագուստ
  3. քնապարկ
  4. լապտեր
  5. անհատական սպասք (բաժակ, ափսե, գդալ, պատառաքաղ)
  6. հիգիենայի պարագաներ
  7. լողազգեստ, լողի պարագաներ (սրբիչ, արևապաշտպան քսուկներ, հարմար հողաթափեր)
  8. արևապաշտպան գլխարկ
  9. մարզական հագուստ
  10. մարզական կոշիկներ

Արժեքը մեկ սովորողի համար— 7.000 դրամ (ճանապարհածախս, սնունդ)

Հուլիսի 9

8։00 Մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

9։30 Կանգառ Հայրավանքում

11։30 Ժամանում (բրդուճների ընդմիջում, ծանոթացում տարածքին, ճամբարային նախապատրաստական աշխատանքներ)

12:00-12:30 Մարզախաղերով, ծիսական երգ ու պարով ընդունում- հանձնում

12։30-13։30 Բնապահպանական նախագիծ (լողափի մաքրում, աղբի տեսակավորում, ճյուղերի դասավորում, տարածքի փոցխում)Մարզական պարապմունք

14։00 Ճաշ

15։00-16։00 Բնապահպանական նախագիծ (լողափի մաքրում, աղբի տեսակավորում, ճյուղերի դասավորում, տարածքի փոցխում)Մարզական պարապմունք

16։00-19։00 Լող, լողուսուցում

19։30 Ընթրիք

20։00-21։00 Զրույցներ խարույկի շուրջ

21։30-22։00 Քնի նախապատրաստական աշխատանքներ

8։00-8։30 Վեր կաց, հիգիենայի ժամ

Հուլիսի 10

8:30-9։00 Մարզական պարապմունք

9:00-10:00 լող, լողուսուցում

10։00-10:30 Նախաճաշ

11։00-12։30 Բնապահպանական նախագիծ (լողափի մաքրում, աղբի տեսակավորում, ճյուղերի դասավորում, տարածքի փոցխում)

12։30-13։30 Լող

14։00-14:30 Ճաշ

15։00-16:30 Բնապահպանական նախագիծ (լողափի մաքրում, աղբի տեսակավորում, ճյուղերի դասավորում, տարածքի փոցխում),

16։30-17։30 Ազգային խաղեր, մարզախաղեր

18։00-19:00 Լող, լողուսուցում

19:30-20:30 Ընթրիք

20։30-21։30 Խարույկի նախապատրաստական աշխատանք, զրույց-քննարկում, օրվա ամփոփում

22։00 Քուն

Հուլիսի 11

8։00-8։30 Վերկաց, հիգիենայի ժամ

8:30-9։00 Մարզական պարապմունք

9:00-10:00 Լող, լողուսուցում

10:00-10:30 Նախաճաշ

10։30-12։00 Բնապահպանական նախագիծ (լողափի մաքրում, աղբի տեսակավորում, ճյուղերի դասավորում, տարածքի փոցխում)

12:00-12:30 Մարզախաղերով, ծիսական երգ ու պարով ընդունում- հանձնում

13։00 Ճաշ

14։00 Մեկնում

15։00 Կանգառ Սևանի թերակղզում, հոգևոր երգեր Սուրբ Հակոբ եկեղեցում

18։00 Ժամանում Սուրբ Երրորդություն եկեղեցի

Մասնակիցներ՝

  1. Խորեն Հարությունյան, 5-րդ դասարան
  2. Էմանուել Ռշտունի, 5-րդ դասարան
  3. Լուսինե Պետրոսյան, 4-րդ դասարան
  4. Րաֆֆի Խաչատրյան, 4-րդ դասարան
  5. Յուրի Ալանդարով, 4-րդ դասարան
  6. Նարեկ Քեշիշյան, 4-րդ դասարան
  7. Եվա Հովհաննիսյան, 4-րդ դասարան
  8. Վահե Հովհաննիսյան, 3-րդ դասարան
  9. Միլլա Մաթևոսյան, 4-րդ դասարան
  10. Էդուարդ Ստեփանյան, 4-րդ դասարան
  11. Ալեն Հարությունյան, 2-րդ դասարան
  12. Վարդան Մարտիրոսյան, 4-րդ դասարան
  13. Սիլվի Թոփիկյան, 4-րդ դասարան
  14. Նոյ Գրիգորյան, 4-րդ դասարան
  15. Ֆլորա Հովհաննիսյան, 4-րդ դասարան
  16. Ժորա Աֆրիկյան/ Լենա Ղազարյանի ամուսին, որպես լողի մարզիչ/
  17. Արմո Հարությունյան/ Անի Հակոբյանի ամուսին, որպես լողի մարզիչ/
Рубрика: Ճամբար

Լողափնյա ճամբար. հուլիսի 11-15

Ամառային այս ճամբարը նպատակ ունի համախմբելու նրանց, ովքեր որ ցանկանում են ստեղծական տնօրինել իրենց արձակուրդային ազատ ժամանակը՝ հարստացնել ու ամրապնդել երևակայության, ստեղծականության փորձը, ընկերների հետ լինել,  ձեռք բերել նոր ընկերներ, ճամփորդել:

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, երևանցի, Երևանում հյուր, մարզերից դիմող սովորողներ։

Անցկացման վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Գործունեությունը՝ կերպարվեստ, երգ, պար, ռիթմիկա, թատրոն, կինոդիտում, ընթերցանություն, լող, հեծանվավարություն, ազգային խաղեր, շախմատ, ուրախ մաթեմատիկա, խոհանոցային գործունեություն, այցելություն մշակութային վայրեր, ճամփորդություն:

Հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Ծով.Իսակովի 52/6

Ջոկատավար՝ Անի Հակոբյան

Էլ. հասցե՝ hakobyan-ani@mskh.am

Հեռախոս՝ 055097653 (viber, WhatsApp)

Ճամբարականների համար պարտադիր է ամեն օր լողազգեստ, սրբիչ, լողաթափ և ջրային գլխարկ ունենալը:

Ճամբարը հնգօրյա է` գործում է երկուշաբթիից ուրբաթ։

Հուլիսյան ճամբարի նախագծի բովանդակություն՝

Հուլիսի 11՝ երկուշաբթի

9։00-9։30 Ճամբարականների ընդունում, հաշվառում, ընդհանուր պարապմունք

9:30-11:00 Սեղանի խաղեր

11։00-11։30 Նախաճաշ

11:30-12:30 Խոհանոցային գործունեություն

12:30-13։30 Լողափնյա այլընտրանքային նկարչություն

13:30-14։30 Ամառային լողափ

14:00-14:30 Ճաշ

14:30-15:30 Բնագիտական փորձ

15:30-16:00 Ազատ գործունեություն

16:00-16։30 Ճամբարականների ճանապարհում դպրոցից

Հուլիսի 12՝ երեքշաբթի

9։00-9։30 Ճամբարականների ընդունում, հաշվառում, ընդհանուր պարապմունք

9:30-11:00 Քայլք-ճամփորդություն ուսումնական ագարակ

11։00-11։30 Նախաճաշ

11:30-12:30 Լողափնյա պոնչիկուտոցի

12:30-13։30 Լողափնյա այլընտրանքային նկարչություն

13:30-14։30 Ամառային լողափ

14:00-14:30 Ճաշ

14:30-15:30 Բնագիտական փորձ. հրաբուխ բաժակում 

15:30-16:00 Ազատ գործունեություն

16:00-16։30 Ճամբարականների ճանապարհում դպրոցից

Հուլիսի 13՝ չորեքշաբթի

9։00-9։30 Ճամբարականների ընդունում, հաշվառում, ընդհանուր պարապմունք

9:30-11:00 Սեղանի խաղեր

11։00-11։30 Նախաճաշ

11:30-12:30 Խոհանոցային գործունեություն․լավաշով ռուլետ

12:30-13։30 Անաղբ Հարավ

13:30-14։30 Ամառային լողափ

14:00-14:30 Ճաշ

14:30- 15:30 Բույսերի խնամք

15:30-16:00 Ազատ գործունեություն

16:00-16։30 Ճամբարականների ճանապարհում դպրոցից

Հուլիսի 14՝ հինգշաբթի

9։00-9։30 Ճամբարականների ընդունում, հաշվառում, ընդհանուր պարապմունք

9:30-11:00 Սեղանի խաղեր

11։00-11։30 Նախաճաշ

11:00-12։30 Խոհանոցային գործունեություն․պատրաստում ենք վաֆլիներ

12:30-13:30 Ամառային լողափ

13:30-14:30 Խաղում ենք ու զվարճանում

14:00-14:30 Ճաշ

14:30-15:30 Տեխնոլոգիակսն աշխատանք

15:30-16:00 Ազատ գործունեություն

16:00-16։30 Ճամբարականների ճանապարհում դպրոցից

Հուլիսի 15՝ ուրբաթ

9։00-9։30 Ճամբարականների ընդունում, հաշվառում, ընդհանուր պարապմունք

9:30-11:00 Տեխնոլոգիական աշխատանք

11։00-11։30 Նախաճաշ

11։30-12։30 Սեղանի խաղեր

12:30-13:30

13:30։14:30 Ամառային լողափ

14:00-14:30 Ճաշ

14:30-16:00 Մուլտֆիլմի դիտում

16:00-16։30 Ճամբարականների ճանապարհում դպրոցից

Рубрика: Ճամբար

Խոհանոցային գործունեություն․պատրաստում ենք վաֆլիներ

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - gaufre_molle.jpg

Օրը՝ Հուլիսի 13

Ժամը՝ 11։30-12։30

Մասնակիցները՝ տարատարիք ճամբարականներ

Վայրը՝ Հարավային դպրոց։

Նպատակը՝

Սովորել ինքնուրույն պատրաստել։

Օգտվել խոհանոցից, նոր բացահայտումներ անել։

Անհրաժեշտ բաղադրիչներ՝

Ձու — 3 հատ
Շաքարավազ — 80գ
Աղ — 1պտղունց
Վանիլին
Կարագ — 100գ
Խմորի փխրեցուցիչ —  կես թ.գ
Ալյուր — 200գ
Կաթ — 150-160մլ։

Արդյունքը՝ արդյունքում կհամտեսենք մեր պատրաստած համեղ վաֆլիները և ընթացքը տեսանյութով։

Рубрика: Ճամփորդություններ

Քայլք-ճամփորդություն ուսումնական ագարակ

Մասնակիցներ ՝ Տարատարիք ճամբարականներ

Օրը՝ Հուլիսի 12

Ժամը՝ 9:30-11:00

Վայրը ՝ Ուսումնական ագարակ

Պատասխանատու՝ Անի Հակոբյան

Խնդիրներ՝

  • Հաղթահարել վախերը կենդանիների հետ շփվելիս։
  • Դրսևորել ճիշտ վարքագիծ կենդանիներին կերակրելիս, խնամելիս, կենդանիներին մոտ գտնվելիս։
  • Իրականացնել ձիերի խնամք և ձիավարություն։

Նպատակ՝

  • Ճանաչել Ագարակի կենդանիներին
  • Հոգատար վերաբերմունքի ձևավորել կենդանիների նկատմամբ
  • Սովորել խնամել, հոգ տանել, կերակրել կենդանիներին
  • Սովորել ձիավարության անվտանգության կանոնները
  • Ստեղծել նպաստավոր պայման մարդ-կենդանի կապի ձևավորման և պահպանման համար

Ամփոփումը՝ բլոգում

Рубрика: Без рубрики

Հուլիս ամսվա աշխատանքային նախագիծ պարտեզում

Ամառային պարտեզ

Առավոտյան ծես

Հուլիս ամսվա աշխատանքային գործունեություն, նախագծեր և սեմինարներ:  

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում,   ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին,  Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ախտահանել և ուղեկցում դեպի ամառային լողափ՝ գունեղ խաղային միջավայր:

Ամառային  լողավազան-լողափի խնամք

Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:

9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:

Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:

10:00-10:30Նախաճաշ

11:00-12:00— Աշնանային լողափ

12:30-13:00Ճաշ

15:30-16:00- Հետճաշիկ:

Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:

13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):

15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, 

  • տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն՝  բնագիտական փորձեր ջրով և գույներով։ Փորձում ենք ջուրը տաք է, թե սառը։ Ջուրը գույն ունի, թե ոչ։
  • Տեխնոլոգիա` պատրաստում ենք խաչբուռ։ Պատրաստում ենք նավակ։
  • Այլընտրանքային նկարչություն ` քարերով նկարչություն
  • Երգեր՝ « Սոնա յար»,« Վարդավառ», «Նուրի, նուրի» :
  • Հեքիաթներն են` Ջ. Ռոդարի «Անձրևը», Հ. Թումանյան «Ճամփորդները», Բիսեթ «Շնորհակալություն, ներեցեք, խնդրեմ»
  • Ճվիկներ`… «Կլորիկ ու թմբլիկ», «Խխունջ խանում», «Հարի, հարի խնոցի»
  • Ազգային խաղիկներ`… « Թռի, թռի թռցնեմ»,
  • Բակային խաղեր`…. Պահմտոցի, աղջիկ փախցնոցի, ցատկապարան, օղակախաղ, ռեզին
  • Լողափնյա մարզական խաղեր`… Խաղ գունավոր գնդակներով, դույլերով, սրբիչներով, թասիկներով։

Նախագծեր`

Վարդավառ

Ծննդյան ծես

Ամառային լողափ

Ամառային խոհանոց

Ուրախ լողափնյա խաղեր, փրփրախաղ, պղպջակ, չլմփիկներ և այլ խաղեր

Ռոդարիական մարզական խաղեր

Ամառային լողափ

Ամառային լողափը ծավալուն թեմա է և շատ աշխատանքներ է ներառում։ Նախ կսկսենք լողից և լողափնյա խաղերից։ Բակում կանցկացնենք մեր ամառը` սկսած նախաճաշից ավարտելով…

Լողափը պետք է լինի գունավոր, պայծառ և հագեցած, թե իրերով և թե խաղերով։

Ամառային խոհանոց

Ամառային խոհանոցը կներառի համեղ հյութեր, անուշաբույր մրգեր, չրեր։ Այս ամենը մենք կպատրաստենք մեր ամառային լողափում։ Այս ամենը մենք կպատրաստենք լողալուց առաջ և հետո հովանալու և զովանալու համար։

Նախագիծը` ենթակա է փոփոխության