Рубрика: Ստուգատեսեր, Փետրվարիկ

Փետրվարիկ «Թումանյանական ընթերցումներ Կոմիտասյան երաժշտություն»

Օրը՝ 02․02․2023թ․
Ժամը՝ 11:00

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ
Մասնակիցներ՝ Հարավային դպրոց- պարտեզի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Լուսինե Հակոբյան, Անի Հակոբյան
Երաժշտության դաստիարակ՝ Մարիամ Մնացականյան
Նպատակը՝ Թումանյանական օրերի շրջանակում բերանացի ներկայացնել սեպտեմբեր֊փետրվար ամիսների ընթացքում սովորած թումանյանական և կոմիտասյան ստեղծագործությունները։

Խնդիրները՝

  • բերանացի ընթերցել թումանյանական ստեղծագործությունները.
  • «Ծիտը» հեքիաթի կրկներգի երաժշտական ներկայացում
  • երգելու ընթացքում ռիթմիկ նվագակցել շրխկաններով, այլ գործիքներով

 Ստեղծագործությունները՝

  • «Մի բաց նամակ ամենքին»
  • «Քամին»
  •  «Շունը»
  • «Առաջին ձյունը»
  • «Ծաղիկները»

Երգերը՝

  • «Կաքավի երգը»
  • «Արևների շարք»
  •  «Ձիուկը»

Անհրաժեշտ նյութեր՝ շրխկաններ, գդալներ

Նկարագրություն՝ Սովորողները ստուգատեսին ներկայանում են որպես դասարան-համույթ՝ դասարանական շապիկներով։ Ներկայացնում են Թումանյանի ստեղծագործությունները բերանացի՝ ռիթմիկայով, ծափերով, դոփերով։ Կոմիտասի երգերը երգում են շրխկանների կամ ծափերի օգնությամբ, իսկ խաղերգերը՝ խաղային։ Ամբողջ ընթացքը դասվարը կամ դասվարի օգնականը նկարահանում է, պատրաստում տեսաֆիլմ, որը հրապարակվում է դասարանական բլոգում։

Рубрика: Ճամփորդություններ

Այցելություն Ջրվեժի անտառապարկ

Ամսաթիվ՝ 03.02.2023 թ.

Դասարան՝ Հարավի ի 5 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Լուսինե Հակոբյան, Անի Հակոբյան

Մեկնում՝ 11:00 , ժամանում՝ 14:00

Նպատակը՝ Անտառպարկում իրականացնել ձմեռային մարզական խաղեր

Խնդիրները՝

Ձևավորել ճամփորդությունը պլանավորելու (նախագծելու) կարողություններ. ճամփորդության նպատակ, խնդիրներ, գործողությունների քայլաշար,
Ձևավորել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու ( վայրը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ
Սովորողների գործունեության նկարագրություն.

Նախապատրաստական փուլ

Տեղեկություններ հաղորդել անտառպարկի մասին
Օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
Հավաքել ճամփորդական պայուսակ.

ի՞նչ իրեր են անհրաժեշտ լինելու
Ծանոթացնել ճամփորդության կանոններին
Խոսել առաջին օգնության տարրական կանոնների մասին

Ընթացք

Զբոսնել, ուսումնասիրել միջավայրը՝ ձմեռային բնություն, սառած լիճ
լուսանկարել ձմեռային բնություն
իրականացնել մարզական խաղեր՝ ձնագնդի, սահնակ
Ամփոփում

պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը
նկարել դուր եկած տեսարանը
պատրաստել ռադիոլուր

Անհրաժեշտ պարագաներ

  • Տաք հագուստ
  • ձեռնոց, գլխարկ
  • թեյ
  • բրդուճներ

Մեքենա Ford transit, 35 CT 131

Վարորդ Սամվել Հարությունյան

Սովորողների թիվ՝ 12

Рубрика: Ստուգատեսեր, Փետրվարիկ

Փետրվարիկ». «Թումանյանական տիկնիկներ». տեխնոլոգիական ստուգատես

Օրը՝ 09.02.2023
Ժամը՝ 11:00


Մասնակիցները՝ Քոլեջի 5-6 տարեկաններ
Անցկացման վայրը՝ Քոլեջ, 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա
Պատասխանատու՝ Լուսինե Հակոբյան, Անի Հակոբյան
Խորհրդատու տեխնոլոգ՝ Մարիամ Մարտիրոսյան
Նպատակը՝ Սովորողների տեխնոլոգիական-ստեղծագործական գործունեության ստուգատես, խմբասենյակում թումանյանական թատերական անկյունի ստեղծման աշխատանքների մեկնարկ:

Խնդիրները՝

Ներկայացնել-գրանցել երեխաների տեխնոլոգիական հմտությունները / մկրատից, սոսնձից օգտվելու հմտություններ/
Զարգացնել ստեղծագործական երևակայությունը
Թատրոն-խաղի միջոցով զարգացնել բանավոր խոսքը
Զարգացնել խմբով աշխատելու կարողությունները
Նկարագրությունը՝

Սկզբում ընտրում են Հովհ․ Թումանյանի հեքիաթներից մեկը, որոշում, թե իրենց ծանոթ հերոսներից որին են ցանկանում տիկնիկ դարձնել: Հետո կընտրեն անհրաժեշտ նյութերը /թափոններ, շշեր, գդալներ, փայտ, կտոր, խցաններ․․․ /և միասին կպատրաստեն այլընտրանքային տիկնիկներ, որոնք կօգտագործեն թումանյանական հեքիաթների և բանաստեղծությունների բեմադրման, խաղի ժամանակ:

Ստեղծագործությունների ցանկը՝

Հ. Թումանյան «Ծիտը»
Հ. Թումանյան «Փիսոն»
Հ. Թումանյան «Շունը»
Հ. Թումանյան «Ամպն ու սարը»
Հ. Թումանյան «Փիսիսկի գանգատը»
Պատրաստի ֆիլմերը դասվարը կտեղադրի դասարանական բլոգում

Рубрика: Ճամփորդություններ, Ստուգատեսեր, Փետրվարիկ

«Ճամփորդում ենք Թումանյանով» ճամփորդական-ընթերցողական ֆլեշմոբ-ստուգատես

Օրը՝ 
Ներկայացման սկիզբը՝ ժ.
Մեկնումը դպրոցից՝  
Վերադարձը՝  
Վայրը՝ Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն
Ներկայացումը՝ Թումանյանի հեքիաթները
Մասնակիցները՝ Հարավիի 5-6 տարեկաններ
Պատասխանատու՝ Լուսինե Հակոբյան, Անի Հակոբյան
Հասցեն՝ Վարդանանց փող, 18 շենք
Հիգիենայի կանոնների պահպանում — Յուրաքանչյուր սովորող իր հետ ունենում է խոնավ և չոր անձեռոցիկ, իսկ պատասխանտուները՝ սպիրտային հիմքով ախտահանող միջոց:
Նպատակը՝ Թումանյանական օրերի շրջանակում ճամփորդական-ընթերցողական ֆլեշմոբ-ստուգատեսի իրականացում

Խնդիրները, գործունեությունը

  • Վերհիշում ենք ճամփորդական կանոնները 
  • Քոլեջ-թատրոն ճանապարհն անցնում ենք թումանյանական ընթերցումներով
  • Ներկայացման դիտում
  • Ռադիոթողարկում. օրվա տպավորություններ
  • Միասնական ընթերցումներ թատրոնի հարակից այգում

Նախահաշիվ.
Տոմսի արժեքը՝
Երթուղային ծառայություն՝

Վարորդ`
Մեքենան`
Հեռ.՝

Рубрика: Ստուգատեսեր

«Թումանյանական մեդիաայբբենարան». մեդիատեխնոլոգիական ստուգատես

Օրը՝ 23.02.2023
Վայրը՝ Հարավի, 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա


Մասնակիցները՝ Հարավի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Լուսինե Հակոբյան, Անի Հակոբյան
Անհրաժեշտ գործիքները՝ անհատական թվային գործիք՝ նեթբուք, նոթբուք, պլանշետ
Նպատակը՝ «Թումանյանական մեդիաայբբենարան» մեդիատեխնոլոգիական ստուգատես. թումանյանական ընթերցարանների ստեղծում
Խնդիրները՝

  • Ստուգատեսի ընթացում ընթերցարաններ ստեղծելով՝ սովորողները կներկայացնեն մեկ ամսում յուրացրած կարողություններն ու հմտությունները,
  • Աշխատանքային գործիքից օգտվելու կարողությունների ներկայացում,
  • Թումանյանական ստեղծագործությունների ներկայացում հեղինակային նկարների միջոցով/ կնկարեն սիրելի ստեղծագործության հերոսին, ստեղծագործությունից դրվագ
  • ​Paint ծրագրով աշխատելու կարողությունների ներկայացում. նկարել, մուտքագրել
  • Իմացած տառերով բառեր կազմելու, մուտքագրելու կարողության ներկայացում

Ընթացքը՝

  • Խաղի միջոցով սովորողները կթվարկեն թումանյանական ստեղծագործությունների հերոսներին,
  • Paint համակարգչային ծրագրով կնկարեն սիրելի հերոսին, ստեղծագորությունը, ստեղծագործությունից դրվագ,
  • Յուրաքանչյուր նկարի մոտ կմուտքագրեն համապատասխան բառը, բառակապուկը և կկարդան:

Արդյունքում՝ յուրաքանչյուր սովորող կունենա իր թումանյանական ընթերցարանը:

Рубрика: Ստուգատեսեր, Փետրվարիկ

Փետրվարիկ 2023

«Իմացումի հրճվանք» ծրագրի՝ 5-6 տարեկանների «Փետրվարիկ» ստուգատես
Պատասխանատուներ՝ Լուսինե Հակոբյան, Անի Հակոբյան
Երաժշտության դաստիարակ՝ Մարիամ Մնացականյան
Տեխնոլոգ՝ Մարիամ Մարտիրոյան