Рубрика: Բրուտագործություն

Բրուտագործության 1֊ին դաս։ Ծեփում ենք ափսե

Եվս մեկ առիթ կյանքում նորը սովորելու. այդ հնարավորությունը ինձ ընձեռեց Սեբաստացի կրթահամալիրը։ Այժմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հենակետային քոլեջի սան եմ, Բրուտագործություն մասնագիտությամբ։
Այսօր ունեցանք առաջին դասաժամը, ծանոթացա մի հաճելի անձնավորության՝ ընկեր Թերեզայի հետ։ Սկզբում Թերեզան խոսեց կավի մասին, կավի հետ աշխատանքի փուլերի հերթականության մասին։
Սկսեցինք աշխատել կավով։ Եվ ահա նոր բացահայտում ինձ համար. ինձ շատ է դուր գալիս կավով աշխատելը։ Այս անգամ կավով պատրաստեցի ափսե։ Անհամբեր սպասում եմ  աշխատանքիս հետագա փուլերին։