Рубрика: Ստուգատեսեր

«Ինքնաշեն ուսուցողական խաղեր». խաղային-տեխնոլոգիական ստուգատես 

Նախագիծը նաև ընտանեկան է
Օրը՝ 17․03․2022
Վայրը՝ Հարավային 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցներ՝ Հարավի 5֊6 տարեկաններ, ծնողներ
Պատասխանատուներ՝ 
Գայանե Թորոսյան, Անի Հակոբյան
Խորհրդատու տեխնոլոգ՝ 
Մարիամ Աստվածատրյան
Նպատակը՝ Ստուգատեսի շրջանակում դիտարկել ու գրանցել սաների խաղային, տեխնոլոգիական կարողությունները

Խնդիրները՝

  • նպաստել սաների ինքնուրույնության դրսևորմանը, դիտարկել ու գրանցել.
  • նպաստել թիմային /խմբային/ գործունեության ընթացքում փոխօգնության, հանդուրժողականության որակների ձևավորմանն ու զարգացմանը.
  • նպաստել երևակայության, ուշադրության զարգացմանը.
  • նպաստել տեխնոլոգիական /աշխատել մկրատով, սոսնձով, այլ նյութերով/ հմտությունների զարգացմանը.

Ընթացքը.
Խմբային աշխատանքի արդյունքում ստեղծել հետաքրքիր և տարբերվող ուսուցողական խաղեր, որոնք կարող են լինել և՛ մաթեմատիկական, և՛ բնագիտական-տեխնոլոգիական,  և՛ լեզվական-ստեղծագործական: Խաղերի ստեղծման համար կարող է օգտագործվել տարբեր պարագաներ` խցան, ամրակ, ստվարաթուղթ, գլան, լեգո և այլն։ 

Ստեղծված ուսուցողական խաղերը, դրանց գործածում-կիրառումը  կհրապարակվեն դասարանական բլոգում: