Рубрика: 2022-2023 ուս․ տարի

Ամենակեր Ճուտիկը 🐣

Ճամբարային օրերն էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար, 5 տարեկանների հետ ստեղծեցինք նոր զարգացնող ու զվարճալի մի խաղ։ Մեր ինքնաշեն խաղի համար օգտագործել ենք`
ստվարաթղթե տուփ,
A4 թուղթ,
պաստմասե շիշ,
դանակ
տաք սոսինձ, թղթի սոսինձ
և սիսեռ։
Ընթացքը՝
թղթի վրա նկարել ենք ճուտիկ, ո կպցրել տուփի մեջ,անցք բացել, հետո շշից կտրել ենք վերևի հատվածը և տաք սոսնձով ամրացրել ենք տուփի մյուս կողմից և ահա մեր խաղը պատրաստ է։
Սովորողները պետք է շարժեն տուփը այնպես, որ սիսեռի հատիկները անցնեն կտուցով։
Խաղը զարգացնում է ուշադրության կենտրոնացումը։

Սովորողները խաղին տարբեր անվանումներ տվեցին, վերջում որոշեցինք անվանել Ամենակեր Ճուտիկը։
Խաղի պատրաստման և խաղալու ընթացքին կարող եք հետևել տեսանյութում՝

Оставьте комментарий