Рубрика: Տեխնոլոգիական աշխատանքներ

Ամանորյա իրարանցում. Ուսումնական տեխնոլոգիական նախագիծ

Տեխնոլոգիական նախագիծ

Վայրը՝ Հարավային դպրոց

Մասնակիցներ՝ 5 տարեկաներ

Ընթացքը՝ դեկտեմբերի 1-27

Նպատակը՝

  • Դասարան-լաբորատորիան վերածել տոնական միջավայրի
  • Ստեղծել ամանորյա աքսեսուարներ
  • Զարգացնել սովորողի երևակայությունը, մոտորիկան, ստեղծագործելու կարողությունը
  • Նպաստել ընտանիքի ներգրավվածությանը աշխատանքներին

Խնդիրները՝

  • Սովորողների հետ ընտրել ամանորյա խաղալիքներ, տոնածառ, քննարկել՝ ի՞նչ նյութից է պատրաստված, ինչպե՞ս ենք մենք պատրաստելու։
  • Համագործակցել ընտանեկան դպրոցի հետ
  • Դասարան-լաբորատորիան վերածել արհեստանոցի, որտեղ ամեն ինչ կպատրաստեն 5 տարեկան սովորողները։

Նախատեսվող աշխատանքներ՝

  • Ամանորյա կախազարդեր
  • Ինքնաշեն տոնածառ
  • Ինքնաշեն խաղալիքներ
  • Տոնական օրացույց
  • Ամանորյա բացիկներ

Արդյունքները կհրապարակվեն դասարանական բլոգում, ենթակայքում, համացանցում։

Оставьте комментарий