Рубрика: Մարտիկ, Ստուգատեսեր

«Իմ մայրիկը». դիմանկարներ ջրաներկով. տեխնոլոգիական ստուգատես

Օրը՝ 09․03.2023
Վայր՝ Հարավային դպրոց, 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցներ՝ 5֊6 տարեկաններ
Պատասխանատու՝ 
Լուսինե Հակոբյան,Անի Հակոբյան
Ունկնդրման երաժշտություն՝ Շոպեն
Նպատակը՝  «Ձոն » նախագծի շրջանակներում ստեղծագործել ջրաներկով և ստեղծել մայրիկների դիմանկարների ցուցահանդես

Խնդիրները՝

  • Երևակայության զարգացում
  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ջրաներկով ու վրձինով ճիշտ աշխատելու տեխնիկական կարողությունների կիրառում

Նկարագրությունը՝

Նախապատրաստական փուլ. Սովորողների հետ նախապես զրուցել մայրիկների մասին․ Ի՞նչ տեսք ունի մայրիկը, պատմել նրա մասին, փորձել նկարագրել։ Խոսել դիմանկարների մասին։ Ի՞նչ է դիմանկարը, ինչպե՞ս են նկարում, ի՞նչ նյութերով կարելի է դիմանկար ստանալ։

Ընթացքը. Յուրաքանչյուր սովորող հագնում է իր աշխատանքային գոգնոցը։ Հետո միասին  նախապատրաստում են սեղանները բոլոր անհրաժեշտ պարագաներով՝ ջրաներկ, վրձին, ջրով բաժակ, թուղթ, անձեռոցիկ։ Ունկնդրելով նախապես ընտրված երաժշտությունը՝ սովորողները սկսում են նկարել իրենց մայրիկների դիմանկարները՝ ընթացքում պատմելով նրանց մասին (ընթացքը կձայնագրվի այնպես, որ սովորողների համար անակնկալ լինի)։ Բոլոր աշխատանքները հավաքվում են ցուցադրման համար նախատեսված վայրում։ Սովորողները դիտում են միմյանց նկարները։ Աշխատանքն ավարտելուց հետո կարգի են բերում աշխատանքային սեղանները։ Դասվարը կամ դասվարի օգնականը լուսանկարում է պատրաստի աշխատանքները, ֆիլմ պատրաստում և կցում սովորողների ձայնագրությունները։

Արդյունքը կհրապարակվի դասարանական բլոգում, ենթակայքում։

Рубрика: Շաբաթվա աշխատակարգ

Երկարացված օրվա ծրագրի շաբաթական աշխատակարգ՝ 09․03-10․03

5 տարեկանների խումբ․սովորողների ցանկը

Դասվարի աշխատանքային նախագիծ

Մարտի 9՝ հինգշաբթի

11:00-13:30  Աշխատանք դասվարի հետ

13:30-14:00 Զարգացնող խաղեր

14:00-15:00 Նկարչություն

15:00-15:30 Ճաշ

15։30 -16:15 Զբոսանք բակում

16:15-17։00  Դասարանի կարգի բերում և սովորողների ճանապարհում երթուղայիններով

Մարտի 10՝ ուրբաթ

11:00-13:30  Աշխատանք դասվարի հետ

13:30-14:00  Մարզական խաղեր

14:00-15:00 Մուլտֆիլմի դիտում ՝ Բարեկենդանը

15:00-15:30 Ճաշ

15։30 -16:15 Բակային խաղեր

16:15-17։00  Դասարանի կարգի բերում և սովորողների ճանապարհում երթուղայիններով