Рубрика: 2022-2023 ուս․ տարի, Ճամփորդություններ

Սիրով ու ցավով իմ Սևան

Եվս մեկ նշանակալից օր մեր ճամփորդությունների հիշողությունում։
Էլ ո՞վ է պտույտ արել Սևանի ողջ շրջագծով։
Օրը սկսվեց ժամերգությամ՝ Սուրբ Երրորդություն եկեղեցում։ Որից հետո ճամփա ընկանք և առաջին փոքրիկ կանգառը արեցինք Սևանում՝ քայլքով անցելով կամուրջը։ Հաջորդ կանգառը արդեն Սևանի թերակղզում էր, ուր անցկացրեցինք երգով, պարով ու Սևանավանքում ժամերգությամբ։
Թերակղզուց հետո շարժվեցինք դեպի Ծափաթաղ,  հենց այնտեղ  էլ լողացինք, մաքրեցինք ափը ու շարժվեցինք դեպի Վարդենիսի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի՝ ժամերգության։ Հաջորդ կանգառում տեսանք Արփա֊Սևան ջրամբարը,որից հետո շարժվեցինք դեպի հարազատ Վաղաշեն, այնտեղ լողալու հնարավորությունը ևս բաց չթողեցինք)), ունեցանք քննարկում նախագծի վերաբերյալ։
Օրվա վերջին կանգառը արեցինք Հայրավանքում, ուր ևս կատարեցինք ուսումնական ժամերգություն։
Այ այսպիսի ծննդյան օր էլ անցացրեցինք մեր տիարի հետ։

Оставьте комментарий